Թուրքիայում քվեարկությունն ավարտվեց, սկսվել է քվեների հաշվարկը

28.05.2023 19:08
986

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամով 18:00-ին) նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Al-Jazeera-ն նշում է, որ Թուրքիայում էքզիթ-փոլեր չեն անցկացվում, ժամեր անց կսկսվի նախնական արդյունքների հրապարակումը:

Նույն լրատվամիջոցը հաղորդում է ընտրախախտումների ահազանգերի մասին, այդ թվում՝ հարձակումներ դիտորդների վրա, անճշտություններ ընտրացուցակներում: Խախտումների ահազանգեր են ստացվել այդ թվում Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից՝ երկրի երեք խոշորագույն քաղաքներից:

Երկրորդ փուլ են անցել մայիսի 14-ի ընտրություններում առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Էրդողանը երկու շաբաթ առաջ ստացել է քվեների 49,51 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:

Քվեների 5.17 տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանն օրեր առաջ հայտարարեց գործող նախագահին սատարելու մասին:

Արտասահմանում Թուրքիայի ընտրողների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին:

azatutyun.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40