Թուրքիայում սկսվել են ռուսական S-400 համակարգերի փորձարկումները. ԱՄՆ-ը կրկին անհանգստություն է հայտնում

26.11.2019 21:25
1164

Թուրքիայում սկսվել են S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումները:

Ihlas Haber  գործակալության հրապարակած տեսանյութերում երեւում է, որ ամերիկյան F-16 Fighting Falcon-ները թռիչքներ են կատարում Անկարայի երկնքում, այդ թվում՝ ցածր տարածության վրա: Միաժամանակ  S-400-ների «Տրիումֆ» մարտկոցները վերահսկում են օդային տարածքը:

Զենք արտահանող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը այսօր հայտարարել է, որ 2020թ. առաջին կեսին ծրագրվում է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ:

«Հույս ունենք, որ առաջիկա տարվա առաջին կիսամյակում համաձայնագիր կստորագրենք»,-ասել է Միխեեւը:

Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:

2019թ. հուլիսին, երբ Ռուսաստանը ավարտեց S-400-ների մատակարարումը, Պենտագոնը Թուրքիային դուրս թողեց F-35-ի ծրագրից:

Այսօրվա փորձարկումներին արձագանքել են Միացյալ Նահանգներից: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ վաշինգտոնը անհանգստացած է Թուրքիայում մեկնարկած ռուսական համակարգերի փորձարկումներից եւ Միացյալ Նահանգները Անկարայի հետ շարունակում են քննարկել այդ հարցը: 

Թուրքիայի նկատմամաբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հավանականությունը Փոմփեոն չի մեկնաբանել: 

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության հիմնական պատճառ դարձած համակարգերը, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հիմնական գործողության մեջ կդրվեն ապրիլ ամսից:

Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը պահանջել էր Թուրքիայից հրաժարվել S-400-ներից՝ փոխարենը ձեռք բերելով ամերիկյան Patriot համակարգերը: Հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն սպառնում էր չեղարկել F-35 կործանիչների ամբողջ խբաքանակի վաճառքը Թուրքիային: Անկարան զիջումների չէր գնացել, իսկ ամերիկյան կողմը քանիսց հայտնել է մտահգություն այս հարցի շուրջ:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40