«Թվերից այս կողմ». Պարգևավճարներ, հաշվարկներ և փակ տվյալներ

25.03.2026 11:33
108

«200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես չունենամ...»,- Հայաստանի Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ոչ միայն կարող է 200 հազար դոլարանոց տուն ունենալ, այլև ապրել շատ ավելի ճոխ պայմաններում, քան, օրինակ իր իսպանացի գործընկեր Ֆելիքս Բոլանյոսը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր աշխատավարձով ու պարգևավճարներով ավելի շատ բան կարող է իր ու իր ընտանիքի համար գնել, քան Իտալիայի իր պաշտոնակից Մարինա Էլվիրա Կալդերոնեն, համեմատությունների այս ցանկը շարունակելի է:

Գործադիրը չի բացահայտում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների չափերը

Ընդհանուր ավելի քան 12 միլիոն դոլարի խրախուսական վճարների երկրորդ փաթեթը կառավարությունը մի քանի շաբաթ առաջ հաստատեց, պաշտոնյաները գումարը մաս - մաս կստանան մինչ այս տարվա կեսը: Գումարն այս անգամ նույնիսկ ավելի մեծ է քան աղմկահարույց առաջին որոշումը, որի հիմնական շահառուներն, ինչպես պարզվեց հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են, վարչապետն ու նախարարները: Նրանց տրամադրված պարգևավճարները միայն առաջին փաթեթով մի քանի միլիոն դրամ էր կազմում՝ դատելով երկրորդի ընդհանուր ծավալից բարձրաստիճաններին հասնող գումարը կարող է ավելի շատ լինել.

Պաշտոնյաներն իրենց ստացած յոթանիշ խրախուսական վճարների ընդհանուր չափը մինչ այս պահը պաշտոնապես չեն հրապարակել, հորդորում են սպասել մինչ մայիս, երբ օրենքով պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն: «Ազատությունը» գրավոր էր դիմել գործադիրին՝ խնդրելով տրամադրել վարչապետի, փոխվարչապետերի և բոլոր նախարարների պարգևավճարի չափը: Կառավությունից մերժել են մեր դիմումը՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը: Մոտ երկու ամիս առաջ, սակայն, հենց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր ասել, որ առաջին փաթեթով 6-ից 7 միլիոն դրամ է ստացել, կառավարության այլ անդամներ էլ էին ասել, որ նույնչափ են ստացել, «Հետքն» էլ պարզել էր, որ վարչապետ Փաշինյանն էլ ավելին է ստացել՝ 12 միլիոն դրամ:

Այս պարգևավճարները միայն անցած տարվա առաջին կեսի համար էին, մյուս վեց ամիսների գումարը կստանան առաջիկայում. ընդհանուր ֆոնդը 4.6 միլիարդ դրամ է.

Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների չափը պարզելու համար մեզ այլ տարբերակ չի մնում, քան հաշվարկները: Պետական կառավարման թափանցիկության մասին հայտարարող կառավարությունը որևէ պաշտոնական հարթակում չի հրապարակում պարզ ու հասարակ տեղեկատվությունը, թե ինչքան աշխատավարձ են ստանում բարձրաստիճան պաշտոնյաները, մի բան, որն, օրինակ անում է Շվեդիայի կառավարությունը: Շվեդ լրագրողներին այս տեղեկատվությունը ստանալու համար վայրկյաններ են պետք, իսկ մենք ունենք այն ինչ ունենք ,ուստի խառը հաշվարկներ է պետք անել.

Նախարարների զուտ աշխատավարձը ներկայիս կարգավորումներով մոտ մեկ միլիոն դրամ է։ Տարիներ շարունակ պարգևավճարներն, ըստ էության, որպես աշխատավարձի ավելացում են ներկայացրել: Հենց իրենց հայտարարությունները հիմք ընդունելով մոտավոր հաշվարկ անենք: Տարվա առաջին կեսի համար 6-ից 7 միլիոն դրամի մասին են խոսել, եթե պայմանականորեն նրանք միջինը 6.5 միլիոն են ստացել, ապա տարվա կտրվածքով նախարարի եկամուտը՝ ներառյալ նրանց հիմնական աշախատավարձը շուրջ 28 միլիոն դրամ կկազմի, ամսական 2 միլիոն 300 հազար դրամ կամ 6 հազար դոլար:

Հայ և եվրոպացի նախարարների եկամուտների համեմատություն

Անցած անգամ պարզել էինք, որ հայաստանցի նախարարները միջին կենսաթոշակից ու միջին աշխատավարձից զգալիորեն ավելի շատ են վաստակում քան արևմտյան երկրներում, այժմ էլ փորձենք ուղիղ համեմատել մերոնց ու Եվրամիության մի քանի երկրների նույն գերատեսչությունները ղեկավարող նախարարների աշխատավարձերը:

Իսկ այս գործի համար կօգտվենք տնտեսագիտական հիմնական գործիքներից մեկից՝ գնողունակության համարժեքության համեմատությունից, այսինքն գների համեմատությամբ Հայաստանում X չափի ապրանք գնելու համար որքան կպահանջվի այլ երկրներում:

Վերադառնանք Սրբուհի Գալյանի ու նրա իսպանացի գործընկեր Ֆելիքս Բոլանյոսի եկամուտների համեմատությանը. Եթե Սրբուհի Գալյանի ամսական եկամուտները 2025-ի համար մեր հաշվարկի համաձայն +- 2 միլիոն 300 հազար դրամ կազմեն, դա, ըստ գնողունակությունը համեմատող հասանելի տարածված գործիքներից մեկի, համարժեք կլինի Մադրիդում ծախսվող մոտ 9000 եվրոյին, այսինքն 2 միլիոն 300 հազար դրամ եկամուտ ունեցող մարդը Հայաստանում կարող է այնքան բան գնել, որքան Մադրիդում ապրող ու մոտ 9000 եվրո ունեցող բնակիչը:

Իսկ Իսպանիայում նախարարներն ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ 6820 եվրո: Այսինքն գնողունակության համեմատությամբ հայաստանցի նախարարներից մոտ 24 տոկոսով ավելի քիչ: Սրբուհի Գալյանն ու իր գործընկերը, եթե իրոք մեկ տարվա ընթացքում հենց այդքան եկամուտ ունենան կարող են զգալիորեն ավելի շատ բան իրենց թույլ տալ, քան իսպանացի նախարարները: Ավելի մեծ եկամուտներն օրինակ կարելի է ուղղել թանկարժեք հագուստին, վարկերի մարմանը, նոր մեքանա գնելուն, ճոխ հանգստին, թանկարժեք ռեստորաններ այցելելուն և այսպես շարունակ:

Մինչդեռ, Իսպանիան շատ ավելի զարգացած տնտեսություն ունի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության համեմատությամբ ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը, այնտեղ կենսաթոշակառուների ու բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների միջև այսչափ մեծ տարբերություն չկա, Իսպանիայում գործազրկության մակարդակն ավելի ցածր է, տնտեսական ցուցանիշները դեռ երկար կարելի է համեմատել:

Իտալիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ 2.7 անգամ է գերազանցում Հայաստանի ցուցանիշը, Իտալիայի այն նախարարները, որոնք պատգամավորական մանդատ չունեն նույնպես գնողունակության համեմատությամբ ավելի քիչ են ստանում, քան իրենց հայաստանցի գործընկերները. «Տեխնոկրատ» նախարար է աշխատանքի և սոցիալական հարցերի գերատեսչության ղեկավար Մարինա Էլվիրա Կալդերոնեն, նա և մյուս տեխնոկրատներն ըստ իտալական լրատվամիջոցների 9200 եվրո աշխատավարձ են ստանում: Իսկ իր հայ գործընկեր Արսեն Թորոսյանի եկամուտը, եթե դարձյալ այն պլյուս-մինուս 6000 դոլար կազմի համարժեք կլինի Հռումում ծախսված մոտ 9400 եվրոյին: Այսինքն Փաշինյանի կառավարության անդամները նաև իտալացի տեխնոկրատ նախարարներից ավելին կարող են ձեռք բերել:

Նույն համեմատությամբ հայաստանցի նախարարների եկամուտները շատ չեն զիջի, օրինակ՝ իրենց էստոնացի պաշտոնակիցների եկամուտներին: Ավելին, վարչապետ Փաշինյանի կաբինետի անդամներն իրենց եկամուտներով ընդամենը մի փոքր կզիջեն աշխարհի ամենաբարեկեցիկ պայմաններն ունեցող երկրներից մեկի՝ Շվեդիայի իրենց գործընկերներին: Իսկ Շվեդիայում կենսաթոշակառուները ոչ թե պաշտոնյաներից մի քանի տասնյակ անգամ պակաս գումար են ստանում ինչպես Հայաստանում, այլ ապրում են շատ ավելի բարեկեցիկ կյանքով՝ ստանալով ներկայիս փոխարժեքով 2200 դոլար:

 

azatutyun.am

Իրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով

25.03.2026 12:29

«Թվերից այս կողմ». Պարգևավճարներ, հաշվարկներ և փակ տվյալներ

25.03.2026 11:33

Տանձավերի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները

25.03.2026 11:06

ՀԱՄԼԵՏԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԵՎՍ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ ԿՈՒՆԵՆԱ

25.03.2026 11:01

Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր. AP

25.03.2026 10:59

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

25.03.2026 10:57

Արաղչին ողջունել է Գերմանիայի նախագահի կողմից Իրանի դեմ պատերազմի դատապարտումը

25.03.2026 10:54

Մելանյա Մարտիրոսյանի մասին՝ հոբելյանի առիթով

25.03.2026 09:46

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին

24.03.2026 22:48

«Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքաստի 3-րդ էպիզոդը

24.03.2026 22:03

Երևան–Կապան չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան

24.03.2026 21:51

Սիսիանը աշխատանքային եռուզեռի մեջ է (տեսանյութ)

24.03.2026 20:50