Թվերն իրար չեն համապատասխանում. որքա՞ն աղտոտված ջուր է լցվել Ողջի գետը

19.10.2019 19:26
1396

Օրեր առաջ Սյունիքի մարզի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետևանքով աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանն անդրադառնալով խնդրին` նշեց, որ կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ ներկայացվածն ու իրականում գետի վիճակը հակասում են միմյանց:

«Կոմբինատի հայտարարության մեջ նշվում է, որ առավոտյան ժամը 05:00-ին է եղել դեպքը և 30-40 րոպեի ընթացքում վթարը վերացվել է: Եթե այդքան է տևել, ինչպե՞ս է ստացվում, որ հեղուկը առնվազն 10 ժամ հոսում էր գետում: Թող մասնագետները հաշվեն՝ թվերն իրար համապատասխանում են, թ՞ե ոչ: Եթե ժամը 05:00-ին է եղել` ինչո՞ւ պետական մարմիններին չեն տեղեկացրել, այլ 08:40-ին ԱԻՆ-ը տեղեկացել է այլ աղբյուրներից: Ես չեմ կարող վստահել շահագրգիռ կոմբինատի հայտարարություններին, հատկապես երբ իրենք հայտարարում են, թե վթարի մասին տեղեկացրել են Բնապահպանական տեսչության մարմնի Սյունիքի բաժնին: Այդ դեպքում վերջինս ինչո՞ւ չի տեղեկացրել իր վերադասին ու ԱԻՆ-ին: Ոչ նշել են՝ երբ են տեղեկացրել վթարի մասին, ոչ էլ՝ երբ են ավարտվել վթարի վերանորոգման աշխատանքները»,- ասաց Գալստյանը:

Մեզ հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ ջրամբարից ջուր են բաց թողել, որպեսզի մաքրվի գետի ավազանը, և իր տեղեկություններով՝ արդեն մաքրվել է: Գալստյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ գետը մաքրվի՝ ի պատասխան ասաց. «Ո՞վ է ուսումնասիրություն արել, որ իմացել են՝ մաքրվել է գետը: Եթե անգամ ջուրը հոսել, մաքրվել է, բա գետի հատակի նստվածքը: Իրենք աղտոտման մակարդակը գիտեի՞ն, որ հիմա էլ չափեցին, տեսան, որ աղտոտման մակարդակը պակասել է: Եթե տվյալներ ունեն՝ մենք էլ իմանանք»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ վթարի հենց առաջին պահից պետք է լիազոր բոլոր մարմիններին տեղեկացվեր, որոնք էլ տեղում գտնվեին և արձանագրեին՝ ե՞րբ է սկսվել, ե՞րբ է վերացվել խնդիրը, ինչքա՞ն աղտոտված ջուր է լցվել Ողջի գետը, կես ժամը մեկ պետք է նմուշներ վերցվեին ջրից և լաբորատոր հետազոտություն անեին. «Եթե նույնիսկ իրենց հավատանք, որ 30-40 րոպե է տևել արտանետումը, ապա այդ ընթացքում մոտավորապես 5 միլիոն լիտր կարտանետվեր խողովակից: Ես հաշվարկել եմ իրենց տեխնոլոգիաների հիման վրա: Ենթադրենք՝ վթարից 3 ժամ հետո է խողովակից արտահոսքը դադարեցվել, բնականաբար, ավելի է շատանում աղտոտվածության քանակը»,- ասաց Լևոն Գալստյանը:  

Սոնա Հարությունյան 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24