Թյուրիմացությունը շտկելն այլեւս անհրաժեշտություն է

06.08.2021 15:10
1893

Ասում են՝ կյանքում մանրուքներ չեն լինում: Այն, ինչի մասին պիտի գրեմ, կարող է առաջին հայացքից մանրուք թվալ: Բայց առաջին հայացքից, որովհետեւ այդ ցուցանակը մարդուն մեծապես կարող է թյուրիմացության մեջ գցել: Խոսքը Կապանի Կարեն Դեմիրճյանի հրապարակից սկիզբ առնող փողոցի բազմաբնակարան շենքերին փակցված ցուցանակի մասին է՝ Մ. Ստեփանյան:

Ի՞նչն է բանը. Հայաստանի՝ անկախություն ձեռք բերելուց հետո շատ փողոցներ մայրաքաղաքում եւ այլուր վերանվանվեցին մեր մեծերի անուններով, Կապանի Մարքսի փողոցը, օրինակ, վերանվանվեց ազգային եւ պետական գործիչ Սմբատ Մելիք-Ստեփանյանի անվամբ, բայց չգիտես՝ ինչու ցուցանակի վրա գրվեց Մ. Ստեփանյան: Անտեղյակ մարդը Մ. համառոտագրության տակ կարող է ենթադրել Մարտիրոս, Մուրադ, Մուշեղ Ստեփանյան եւ այլն, որովհետեւ բացակայում է ազգանվան Մելիք պատվանունը: Ցավալի է, որ Սյունյաց աշխարհի նվիրյալի, եվրոպական կրթություն ստացած լեռնային ինժեների եւ հանիրավի բռնաճնշումների ենթարկված եւ Սիբիրների ճամբարներում մահկանացուն կնքած մարդու հիշատակն ի դեմս այդ ցուցանակի՝ աղավաղվում է: Բայց այն փոխելն էական ծախսեր եւ ջանքեր չի պահանջում, ուստի թյուրիմացության շտկումն այլեւս անհրաժեշտություն է:

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24