Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում

21.02.2019 21:46
1213

Փետրվարի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը փոխըմբըռնման հուշագիր են ստորագրել։ Կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում։

Մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ և ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում: Բացի այդ, Ucom ընկերությունը մշտապես կհետևի ծրագրի անխափան իրագործմանը և հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքի և համապատասխան միջոցներ կձեռնարկի նախարարության կողմից ծրագրի իրագործման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին իրազեկում ստանալու դեպքում:

 

«Մենք կարևորում ենք ՀՀ հանրակրթական դպրոցներում  աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը և դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։ Պիլոտային ծրագիրը ներկայումս իրականացվում է 20, իսկ հետագայում կներառի 1400 դպրոց», - ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։  

«Ucom-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ ունի մասնավորապես հանրակրթության ոլորտում։ Մեր ընկերությունը մշտապես եղել է ինտերնետի ազատ և միևնույն ժամանակ անվտանգ օգտագործման ջատագովը։ Որպես պատասանատու ընկերություն մենք օժանդակում ենք ծնողներին սահմանափակել իրենց անչափահաս երեխաների մուտքն ինտերնետ և զերծ պահել նրանց բռնություն կամ մերկություն պարունակող բովանդակություն դիտելուց։ Նաև համալիր լուծումներ ենք առաջարկում մեծահասակների համար նախատեսված բովանդակության արգելափակման համար և ինտերնետից ներթափանցող վիրուսների դեմ։ ՀՀ ԿԳՆ հետ այս համագործակցությունն, անշուշտ, ավելացնում է պատասխանատվությունը բոլոր դպրոցականների նկատմամբ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40