Ուղեվարձի բարձրացման վերաբերյալ Կապանի համայնքապետարանը դիրքորոշում է հայտնել

24.11.2016 10:34
2647

Վերջերս մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկվող թեմաներից է Կապանի ավտոբուսային 8 համարի երթուղու սակագինը նոյեմբերի 1-ից 20 դրամով բարձրացումը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նոյեմբերի 23-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն էին այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության անդամներ Նարեկ Ղահրամանյանը եւ Արմեն Հովհաննիսյանը, ովքեր իրենց բացատրություններով որոշակիորեն ներկայացրին խնդրո առարկան:

Արմեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ է եկել Շինարարների փողոցում բնակվող մարդկանց մի խումբ եւ բողոքել, որ իրենց թաղամասը սպասարկող ավտոբուսի ուղեվարձը բարձրացել է 40 տոկոսով, ինչը հարուցել է բնակչության բողոքը, եւ խնդրել են իրենց, որ օգնեն ավտոբուսի ուղեվարձի կարգավորման խնդրում: «Գիտակցում ենք, որ կարող են լինել լրացուցիչ ինչ-ինչ ծախսեր, որ տենդերը շահած կազմակերպությունն այդ գնով պիտի շահագործի, - այդ ամենը հասկանալի է, բայց աշխատավարձերը չեն բարձրացել, նույնը՝ նպաստները, թոշակները: Ձմռան շեմին ենք, իսկ այդ եղանակին հոգսերը շատանում են: Դա շատ մեծ բեռ է ժողովրդի ուսերին, ու այդ բեռի հետ մեկտեղ ուղեվարձը բարձրացնում են 40 տոկոսով ու բնակչությանը փակուղու առջեւ կանգնեցնում. կամ վճարում ես 70 դրամ, կամ չես օգտվում ավտոբուսից: Իսկ քաղաքից կտրված այդ թաղամասի մարդիկ մեկ անգամ չէ, որ օրվա ընթացքում օգտվում են ավտոբուսից: Այդ քսան դրամներն ամսվա կտրվածքով շոշափելի գումար են կազմում: 23 օր է՝ այդ դժգոհությունը կա: Այդքան ժամանակ այդ մասին տեղյակ են քաղաքապետարանում»:

Տղաները նաեւ տեղեկացրին, որ եղել են Շինարարների թաղամասում, զրուցել բնակչության հետ, ովքեր դիմում-բողոք են գրել, եւ կազմակերպվել է ստորագրահավաք, մոտ հինգ հարյուր ստորագրություն է հավաքվել, ինչը թույլ է տալիս հարցը Կապանի ավագանու նիստի օրակարգ մտցնել, մանավանդ որ դիմում-բողոքի պատճենը ներկայացվել է համայնքապետին: Վարչապետի օգնականն էլ տեղյակ է պահել դիմում-բողոքի ստացման մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, բացի ստորագրահավաքից, նաեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Երբ ավտոբուսից օգտվողներն ավտոբուս էին բարձրանում, նրանք հորդորում էին վճարել 50 դրամ: «Փորձեցին տարբեր ճանապարհներով մեզ ճնշել, չկարողացան, այս առավոտյան (նոյեմբերի 23-ին, խմբ.), 10:30-ին Շինարարների թաղամաս բարձրացավ «Լավ ընկեր» ՍՊ ընկերության տնօրենը, կարգադրեց վարորդին՝ ավտոբուսը չաշխատեցնել, մինչեւ չվճարեն 70 դրամ: Մի քանի ուղերթեր ավտոբուսը չաշխատեց, 14:30-ին նոր միայն ավտոբուս գիծ դուրս եկավ 70 դրամով: Ըստ իս՝ դրանով էլ մեր բնակչությանը հուզող սոցիալական հարցը փակուղի մտավ»:

Տղաները փոխանցեցին, որ իրենք չգիտեն՝ հարցն ինչպես կլուծվի: Նաեւ պատրաստակամ են կանգնել մինչեւ վերջ՝ խնդրին դրական լուծում տալու համար: Եվ ամենակարեւորն այն է, որ տրանսպորտի ուղեվարձը, ինչպես տրամաբանությունն է հուշում, պիտի լինի 50 դրամ, ինչպես նախկինում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հ.Գ.

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տարածվեց Կապանի քաղաքապետի մամուլի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ՝

2016թ. նոյեմբերի 17-ին Կապանի համայնքապետարանում տեղի է ունեցել Կապան համայնքի ղեկավարի 2016թ. նոյեմբերի 11-ի թիվ 135-Ա կարգադրությամբ ստեղծված «Կապան համայնքի վարչական սահմաններում թիվ 8 ավտոբուսային երթուղու ուղեվարձի փոփոխության ֆինանսատնտեսական հիմքերը ուսումնասիրող աշխատանքային հանձնախմբի» ամփոփիչ նիստը:

Խորհրդակցության ընթացքում աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեց 2016թ. սեպտեմբերի 26-ին Կապան համայնքի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջեւ կայացած մրցույթի ընթացքում հաղթող «Լավ ընկեր» ՍՊԸ-ի ներկայացրած՝ մեկ ուղեւորի փոխադրման գնին վերաբերող հաշվարկը: Խորհրդակցությանն ընդառաջ աշխատանքային խմբի անդամներն իրականացրել են թիվ 8 երթուղու մեկ ուղեւորի փոխադրման ընթացիկ գնի հաշվարկի համար անհրաժեշտ ուսումնասիրություններ, ուղեւորափոխադրումների ծավալի եւ ուղեվարձի գնագոյացման մոնիտորինգ:

Վերոնշյալ ոսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը եկավ միակարծիք այն եզրակացության, որ «Լավ ընկեր» ՍՊԸ-ի ներկայացրած 70 դրամ ուղեվարձի գինը համապատասխանում է եկամտաբերության ողջամիտ մակարդակին, որը թույլ է տալիս ունենալ տեխնիկապես սարքին ավտոտրանսպորտային միջոցներ՝ առավել անվտանգ ուղեւորափոխադրման ապահովման նպատակով:

Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձան նաեւ Վաչագան եւ Բաղաբուրջ թաղամասերի երթուղայինների ուղեվարձերի չափին, որը Կապան համայնքի ղեկավարի առաջարկությամբ այս տարվա նոյեմբերի 1-ից «Լավ ընկեր» ընկերության կողմից նվազեցվել է 50 դրամով եւ ներկայումս 100 դրամ է:

Աշխատանքային հանձնախմբի կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է Կապան համայնքի ղեկավարին եւ ՀՀ Սյունիքի մարզպետարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08