«Ուղղաթիռի կործանման վայրից ստացվող տեղեկությունները մտահոգիչ են». իրանցի պաշտոնյա. Reuters

19.05.2024 21:19
914

Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կործանվել է լեռնային տեղանքում մառախուղի մեջ»՝ Ադրբեջանի հետ սահման այցից վերադառնալու ճանապարհին, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան։

«Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են», - ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Նա հավելել է, որ Էբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի կյանքը «վտանգի տակ է գտնվում ուղղաթիռի կործանումից հետո»:

Ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել, կործանման կամ այլ մանրամասների մասին չի նշվել պաշտոնապես։

Վատ եղանակը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները, հաղորդում է պետական IRNA գործակալությունը:

Պետական հեռուստատեսությունը դադարեցրել է իր բոլոր կանոնավոր հաղորդումները, որպեսզի ցույց տա Ռաիսիի համար աղոթքները ողջ երկրում և էկրանի մի անկյունում ուղիղ հեռարձակմամբ ցույց է տալիս փրկարարական խմբերին, որոնք ոտքով անցնում են լեռնային տարածքը թանձր մառախուղի մեջ, հաղորդում է Reuters-ը։

63-ամյա Ռաիսին նախագահ է ընտրվել 2021-ին։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40