Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են բանակցությունների դադարեցման մասին

18.05.2022 14:07
1195

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Սակայն այն կվերականգնվի և, ինձ թվում է, որ մոդերատորը կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- ասել է Պոդոլյակը։

Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Ըստ նրա՝ կողմերը բանակցություններ չեն վարում։ «Ո՛չ, բանակցությունները չեն շարունակվում։ Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից։ Որևէ ձևով (դրանք չեն ընթանում),- Ռուդենկոյի խոսքերը մեջբերել է ռուսական պետական РИА Новости գործակալությունը։

Դեռ այս ամսվա սկզբին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններն առաջ չեն գնում։ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը բանակցությունների դադարեցման մեղքը բարդել էր Ուկրաինայի վրա։ «Առավել պերճախոս ձևով դրանց (բանակցությունների) շարունակման դժկամության մասին վկայում են ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները»,- ասել էր Զայցևը։

Ռուսական և ուկրաինական կողմերի միջև բանակցությունները սկսվել էին փետրվարի վերջին, որոնց առաջին փուլը կայացել էր Պրիպյատում։ Այնուհետ դրանք շարունակվել էին առցանց ձևաչափով։ Պատվիրակությունները վերջին դեմ առ դեմ բանակցությունները վարել են Ստամբուլում։

Ստամբուլյան բանակցություններից հետո Մոսկվան Կիևին սկսեց մեղադրել անհետևողականության և արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից հեռանալու փորձերի մեջ։ Ուկրաինական իշխանություններն իրենց հերթին սկսեցին հայտարարել, որ ռուսական զորքերի հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների ֆոնին ուկրաինական հասարակությունը ավելի քիչ է պատրաստ ՌԴ-ի հետ ցանկացած համաձայնության։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40