Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատում է՝ Էրդողանը Կիև կժամանի փետրվարի 3-ին

03.02.2022 11:05
1641

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակն այսօր պաշտոնապես հաստատեց, որ գալիք հինգշաբթի օրը՝ փետրվարի 3-ին, Կիև պաշտոնական այցով կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նախատեսվում է, որ երկու ղեկավարների հանդիպման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մարիինսկի պալատում: Հանդիպումից 2,5 ժամ անց տեղի կունենա երկու նախագահների համատեղ մամլո ասուլիսը:

Թուրքիայի նախագահը վերջին ժամանակաշրջանում մի քանի առիթներով ասել է, թե ցանկանում է միջնորդել ռուս-ուկրաինական լարվածությունը թուլացնելու գործում և պատրաստ է ճգնաժամի կարգավորման հնարավորությունը քննարկել թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի նախագահի հետ:

Էրդողանը երկու ղեկավարներին նույնիսկ առաջարկել է ժամանել Անկարա՝ բանակցելու համար:

Նա չի բացառել Կիև կատարելիք այցից հետո Ուկրաինայի ճգնաժամի շուրջ Պուտինի հետ հեռախոսով զրուցելու կամ նույնիսկ Մոսկվա մեկնելու հնարավորությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40