Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակի հետ

20.01.2020 14:36
1120

Զոհրապ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակի` թոշակների, նպաստների ու միջին եկամուտների հետ:

Իրականում սա սխալ որոշում է և ինքս շարունակում եմ պնդել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ վարձատրվի` հակառակ դեպքում կամ կհեռանա, կամ կսկսի գողանալ, Զելինսկու արածը նման է հեղափոխությամբ իշխանության եղած մարդու արածի, որտեղ առաջին պլան է մղվում գաղափարը, բոլորի հետ հավասար պայմաններում լինելը, բայց Զելինսկին նախագահ է դարձել հերթական ընտրությունների արդյունքում, իսկ մեզ մոտ իշխանության եկան մարդիկ ովքեր իրենց կոչում են հեղափոխականներ, իսկ գնացին նախարարների աշխատավարձները բարձրացնելու ճանապարհով:

Այնինչ տրամաբանական կլիներ Զելինսկու քայլը հենց Հայաստանում, ինչը ցույց կտար, որ նախարարը ժողովրդի միջին կենսամակարդակը կրող անձ է: Էլ չեմ ասում միլիարդների պարգևավճարների մասին ու ինչքան հասկանում եմ, բաժանվել է մոտավորապես այնքան գումար, որով կարող էին գոնե սահմանամերձ բնակավայրերի թոշակատուներին 13-րդ թոշակ տալ, ինչը ցավոք չարվեց:

 

Սա որպես գաղափարական մոտեցում, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի պետական սեկտորի աշխատավարձով նորմալ ապրել հնարավոր չէ ու ըստ էության դա ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Զելինսկու արածը պոպուլիզմ է, մերոնց մոտ եզակի դեպքերից է, երբ իրավիճակը ռեալ են գնահատել ու կողքից միլիոններ են տալիս նախարարներին և ոչ միայն»,-գրել է նա:

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40