Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է նախնական տվյալներ զոհերի, տուժածների ու անհետ կորածների մասին

24.02.2022 12:51
1957

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել է որոշ տվյալներ տուժածների, զոհերի ու ավերածությունների մասին:

Այսպես, վերջին տվյալների համաձայն, Բրովարսկոյ թիվ 161 զինվորական ավանի վրա  ավիահարվածի հետևանքով մեկ շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ 4 հարկանի մեկ այլ շենքի 3-րդ և 4-րդ հարկերը՝ մասամբ վնասվել, զինվորականները տարհանվում են, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շտապօգնությունը: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ, մեկ վիրավոր և չճշտված տվյալներ կան ևս 5 տուժածի մասին, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի լրացուցիչ։

Կոնոտոպ շրջանում ավտոմեքենա է հրդեհվել կրակահերթի պատճառով, ինչի հետևանքով վիրավորումներ են ստացել մեկ կին և մեկ երեխա:

Օդեսայի մարզում՝ Պոդոլսկ քաղաքում, ռմբակոծության հետևանքով կա 6 զոհ, 7 վիրավոր, 19 անհետ կորած:

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքում երեք հարված է եղել մարտական հերթապահության դիրքերին անօդաչու թռչող սարքերից, առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ռմբակոծվել է Ինգուլեց գետի կամուրջը:

Խերսոնի շրջանի Պրեոբրաժենկա գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահների դիրքերի հրթիռակոծման հետևանքով մեկ սահմանապահ է զոհվել։

www.armtimes.com

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02