Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսարանն աշխատում են բնականոն ռեժիմով

14.02.2022 10:46
1324

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ու հյուպատոսությունն աշխատում են սովորական ռեժիմով, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ բոլոր դիվանագետներն աշխատում են իրենց տեղերում, հյուպատոսական ծառայությունները կանեն իրենց գործը։

Լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Բորիսպոլի միջազգային օդանավակայանը նույնպես աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն զգուշացնում է, որ մոտ ապագայում չվացուցակը կարող է փոխվել։

Ավելի վաղ Ուկրաինայի օդային երթևեկության սպասարկման պետական ձեռնարկության (UkSATSE) նախագահի պաշտոնակատար Անդրեյ Յարմակը հայտնել էր, որ Ուկրաինայի երկինքը փակելու նախադրյալներ չկան, Ուկրաինայի օդային տարածքն անվտանգ է թռիչքների համար։

Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն ասել է, որ իշխանությունները լուծումներ են փնտրում՝ աջակցելու ավիափոխադրողներին, որոնք կարող են խնդիրներ ունենալ Ուկրաինայի օդային տարածքում:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի երկինքը բաց է մնում, պետությունն աշխատում է ավիափոխադրողների համար ռիսկերը կանխելու ուղղությամբ։ Նախարարությունն ընդգծել է, որ Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Օդային տարածքի փակումը Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է, համապատասխան որոշում չի կայացվել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40