Ուկրաինայում ՀՀ դեսպանը հայտարարել է դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու որոշման մասին

22.08.2018 10:20
1244

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը որոշել է դադարեցնել իր դիվանագիտական աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեսպանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Ընկերներ, մինչև արձակուրդի ավարտը կա դեռ մի քանի օր: Ժամանակը, որ ես անցկացրեցի հարաբերական հանգստության մեջ, ամրապնդեց իմ մեջ կարևոր մի որոշում: Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը: Այս որոշումն իմ մեջ հասունացել է վաղուց: Բացահայտեմ փոքրիկ գաղտնիք՝ վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին՝ խնդրելով հետ կանչել ինձ: Վերջին անգամ դիմեցի այս տարվա մայիսին, սակայն ամեն անգամ մերժում էի ստանում, ինձ խնդրում էին շարունակել Ուկրաինայում ՀՀ դեսպանի իմ գործունեությունը: Ու հարցն այն չէ, որ ես Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնում աշխատել եմ երկու ամբողջական ժամկետ ու գերազանցել եմ այս պատասխանատու պաշտոնում բոլոր հնարավոր դեդլայնները: Բանը նրանում է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է ժամանակը թույլ տալու երիտասարդներին աճել ու կայանալ: Հույս ունեմ՝ այս անգամ կստանամ դրական պատասխան»,- գրել է դեսպանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40