«Ուսանողական գարուն-2013»

26.04.2013 18:22
2246

Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2013» մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որ նվիրված էր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի տարածաշրջանային, Գորիսի, Սիսիանի ու Մեղրու պետական, Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջների եւ Քաջարանի արհեստագործական ուսումնարանի սովորողները: Մրցույթի համար նախատեսված էին «Հայկական ժողովրդական երգ», «Ժամանակակից էստրադային երգ», «Հայկական ժողովրդական պար», «Ժամանակակից պար», «Ժողգործիքային կատարումներ» եւ «Ասմունք» անվանակարգերը: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթածներն առաջիկայում մասնակցելու են մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլին, որն անցկացվելու է Դիլիջանում եւ Երեւանում: Մարզային փուլին մասնակցում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին-մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ Աիդա Հարությունյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40