Ուսումնական տարվա մեկնարկին նոր դասագրքերի խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է. նախարար

29.08.2024 16:01
662

Այս ուսումնական տարվա մեկնարկին դպրոցներում նոր դասագրքերի հետ կապված խնդիր չի լինի, տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասը կհասնի մինչև շաբաթվա վերջին: 

Այս մասին կառավարության օգոստոսի 29-ի նիստում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի, թե ինչքանո՞վ են պատրաստ նոր ուսումնական տարվա մեկնարկին:

«Այս տարի մեզ համար նույնպես լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք: Եվս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ներդրվելու է նոր չափորոշիչը, դրանք կգումարվեն նախորդ տարվա 3 դասարաններին: Այսպիսով՝ 12 դասարանից 7-ում կաշխատենք նոր չափորոշչով»,- ասել է Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ քանի որ կա նախորդ տարվա փորձը, դպրոցներին ավելի հեշտ կլինի դա իրականացնելը:

Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը: «Կարծում եմ, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մենք նաև ժամանակային որևէ ձգձգում չենք ունենա: Դասագրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մնացած մասը կհասնի մինչև այս շաբաթվա վերջ: Եվ սեպտեմբերի հենց առաջին օրվանից երեխաները կկարողանան ամբողջական փաթեթով իրականացնել իրենց դասապրոցեսը»,-ասել է  նա և վստահեցրել, որ  նախապատրաստական մնացած բոլոր աշխատանքները ևս իրականացվել են, ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40