Ուսուցիչները պարգեւատրվեցին շնորհակալագրերով

11.10.2014 16:48
4179

Հոկտեմբերի 5-ը` որպես Ուսուցչի տոն, հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994թ.: 1966թ. այդ օրն էր, որ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Հայաստանում Ուսուցչի տոնը մինչեւ վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, սակայն «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում ԱԺ-ի կողմից լրացում կատարելով պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը: Տոն, որ հերթական առիթ է արժեւորելու այն մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրման շնորհիվ դարեր ի վեր կերտել են մեր պատմությունը, պահպանել ազգային հոգեկերտվածքը:
Ուսուցչի օրվա առթիվ մատաղ սերնդին ազգային գաղափարախոսության ոգով դաստիարակելու գործին անմնացորդ նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալի արժանացավ Մեղրու N2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը, ՀՀ վարչապետի շնորհակալագրի արժանացավ Էվելինա Թադեւոսյանը (Սիսիանի N2 հիմնական դպրոց), ԱԺ նախագահի պատվոգրերի արժանացան Վարսենիկ Վարդանյանը (Լեհվազի միջնակարգ դպրոցի տնօրեն), Գայանե Ավագյանը (Գորիսի N 3 հիմնական դպրոցի դասվար), ԿԳ նախարարի պատվոգրերի՝ Լերա Վարդանյանը (Գորիսի N 6 հիմնական դպրոց), ԿԳ նախարարի շնորհակալագրերի՝ Վալենտինա Բալայանը (Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն), Արուս Ղազարյանը (Կապանի N 10 միջնակարգ դպրոցի տնօրեն, ով որպես ուսուցչուհի արժանացավ շնորհակալագրի), Էմիլյա Քոչարյանը (Կապանի N 6 մանկապարտեզի դաստիարակ, ով «Բնության փոքրիկ բարեկամ դաստիարակելու» անվանակարգից բացի՝ ստացավ հեռուստացույց):

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի ճեմասրահում Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեցին ուսուցիչներին:

Հերմինե Նաղդալյանը շեշտեց այն հանգամանքը, որ ուսուցչի աշխատանքը, ի տարբերություն այլ բնագավառների, ամենուրեք է եւ ընդմիշտ: Նա ուսուցչի աշխատանքը համարեց անմնացորդ նվիրում, եւ քանի դեռ հայ ազգն ունի այսպիսի ուսուցիչներ, ոգու սով երբեք չի զգա:

Մարզպետն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշեց. «Եկեք տարվա բոլոր օրերից տարբերակենք այս գեղեցիկ օրը` Ուսուցչի տոնը, տարբերակենք միմյանց սիրելու, գնահատելու, մեծարելու եւ ոգեպնդելու պարզ ցանկությամբ: Ձեր տաք ձեռքերում են ե՛ւ մեր անցյալը, ե՛ւ այս օրը, ե՛ւ մեր ապագան: Բոլորիդ տոկունության, կամքի, հավատի բազմապատկում եմ մաղթում` ձեր ազգանվեր, շատ կարեւոր եւ անգնահատելի աշխատանքում»:

Տոնի առթիվ հարյուրավոր ուսուցիչներ կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական երկարամյա աշխատանքի եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետի կողմից արժանացան շնորհակալագրերի:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նույնպես Ուսուցչի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց ուսուցիչներին: Նա իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշեց. «Բոլոր ժամանակներում մեր ազգի անսասան հիմքը եղել են դպրոցն ու ուսուցիչը: Ձեր շնորհիվ է գոյատեւում ազգը: Դուք եք սերմանում հայրենասիրություն եւ նվիրվածություն, մեծ համբերությամբ, անձնվեր աշխատանքով, ինքնամոռաց նվիրումով կրթում ու դաստիարակում սերունդներին, նրանց փոխանցում ձեր գիտելիքներն ու հմտությունները՝ յուրաքանչյուր աշակերտի մեջ թողնելով ձեր մի մասնիկը եւ դրանով իսկ դառնում նրա կյանքի անբաժանելի ուղեկիցը: Մի՛շտ եղեք բարի ու համբերատար, եղե՛ք այնպիսին, որ ձեր սաները միշտ հիշեն ու հպարտանան ձեզնով»:

Այնուհետեւ` Սյունիքի մարզպետարանի եւ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության կողմից կազմակերպվել էր միջոցառում` Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի երգչուհի Գոհար Խաչատրյանի հաճելի կատարումներով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40