Ուսուցիչները պետք է ազատ լինեն իրենց գործունեության ու նորարարության մեջ. Արայիկ Հարությունյան

04.10.2019 21:17
1304

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա  նախօրեին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից,

«Նախարարը շնորհավորանքի խոսքում հատուկ ընդգծել է ուսուցչի  դերակատարումը կրթության կազմակերպման գործում:

«Երբ ասում ենք, որ ուսուցիչը մեր գլխավոր գործընկերն է դպրոցում ու բարեփոխումների ճանապարհին` անկեղծ ենք ասում: Մեր նպատակն է ունենալ արդար համակարգ: Մենք ցանկանում ենք, որ համակարգում աշխատող ուսուցիչները լինեն ազատ` իրենց գործունեության, ստեղծարարության ու նորարարության մեջ, որովհետև առանց այդ արժեքների հանրակրթության ոլորտում հաջողություն չենք ունենա»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

Միջոցառմանը հրավիրվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության, ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցների այն տնօրենները, ուսուցիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակները, որոնք արժանացել են նախարարության պարգևների: Ընդհանուր առմամբ՝ պարգևատրվել է 77 տնօրեն, ուսուցիչ և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի տեղեկացմամբ`  պարգևներ ստացողների թվում են եղել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հաջողության պատմություններ» նախագծի մասնակից ուսուցիչները, որոնք հանրայնացրել են մանկավարժության հաջողված փորձը՝ իրենց կողմից մշակված կամ փորձարկված մեթոդները կիսելով մասնագիտական և հանրային շրջանակների հետ: Պարգևների են արժանացել նաև ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության «Ուսուցիչ» հաղորդաշարի  մասնակիցները :

ՀՀ ՊՆ պարգևներ են շնորհվել զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ժամկետային զինծառայողների ուսուցիչներին:

Բոլոր 77 մասնակիցները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով:

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Տ. Մանսուրյանի, Մ. Մավիսակալյանի, Ռ. Ալթունյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատվածներ «Անուշ» օպերայից»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40