Վահե Ա. Հակոբյանի նոր պարտությունը դատարանում

02.09.2019 11:33
1509

2019թ. օգոստոսի 29-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Վահե Հակոբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. ապրիլի 18-ի վճռի (գործ ԵԿԴ/3404/02/17 ):

Վահեն ժամանակին դիմել էր դատարան՝ ընդդեմ ճանաչված բնապահպան Արթուր Գրիգորյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի, «ԱՆկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջով:

Վահե Հակոբյանի հայցի հիմքում դրված է եղել անհամաձայնությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված  «Հաղորդում հանցագործության մասին» հրապարակման հետ, որի հեղինակն էր Արթուր Գրիգորյանը:

Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանը 2019թ. ապրիլի 18-ի վճռով մերժել է Վահե Հակոբյանի հայցը:

Միեւնույն ժամանակ, Վահեն առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ հայցից, որի արդյունքում այդ մասով գործը կարճվել է:

Վահեն, սակայն, չի հրաժարվել Արթուր Գրիգորյանի, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի դեմ հայցից, որը, ինչպես նշեցինք, 2019թ. ապրիլի 18-ին մերժվել է:

Դրանից հետո Վահեն բողոքարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. ապրիլի 18-ի վճիռը, որն էլ, արդեն ասացինք, ս.թ օգոստոսի 29-ին Վերաքննիչը մերժել է եւ ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:

Կգնա՞ Վահեն Վճռաբեկ դատարան, թե՞ կհաշտվի Վերաքննիչի որոշման հետ:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40