Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները․ զբաղվում է 6-րդ վարչությունը

26.10.2018 15:16
1580

«Տվյալ հրապարակման մեջ տեղ գտած նյութերն ուղարկվել է Ոստիկանության 6-րդ վարչություն, ստուգման»։ Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյան, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, համաձայն, որի Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր եւ կնոջ բիզնեսները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ flp.am-ը գրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի, թերևս, ամենից փակ և ամենից հարուստ ընկերություններից մեկն է։ Վերջինիս շահույթը հասնում է միլիարդավոր դրամների, սակայն ճշգրիտ թվեր մինչ օրս հրապարակված չեն։

Կոմբինատի սեփականատերերից մեկը, որոշ տվյալներով, հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը։ Նախկին մարզպետի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, կազմում է 24,150,000 դրամ, 400,800 դոլար և 106,100 եվրո։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է ամսական մոտ 500,000 դրամ: Բացի այդ, Հակոբյանը մեկ տարում գնել է երկու բնակարան` 124 և 91 մլն դրամ արժողությամբ, իսկ Իսպանիայում գտնվող իր բնակարանի դիմաց վճարել է 275,874 եվրո։ Հաշվետու տարում Հակոբյանը գնել է նաև երեք ավտոտնակ և Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթեր:


 

Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Հակոբյանը ստեղծում է «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը», որի գումարները հիմնականում գոյանում էին ԶՊՄԿ-ից, իսկ նպատակն էր Սյունիքում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Հիմնադրամը, ըստ կանոնադրության, պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը և ղեկավարվում՝ Սյունիքի մարզպետի կողմից։

Այսպես, 2017 թվականի հաշվետվությանհամաձայն, հիմնադրամը ծախսել է 364,897,000 դրամ, որից 349,369,944 դրամը նվիրաբերել էր հենց Զանգեզուրի ՊՄԿ-ն։ Այս հիմնադրամը, ինչպես արդեն նշեցինք, հովանավորել է տարբեր ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը, սակայն, պատկանում է հենց Վահե Հակոբյանի ընտանիքին, կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։

Հիմնադրամը աջակցում է «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ծրագրերի իրականացման հարցում։

Մամուլում բազմիցս գրվել է, որ հենց այս ՀԿ-ին պատկանող PARA TV հեռուստաընկերության միջոցով իրականացվել է Ամուլսարի դեմ մեդիատեռոր։ ՀԿ-ի և նույնանուն հեռուստաընկերության սեփականատեր են հանդիսանում մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը և Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը։


 

Մեկ այլ ծրագիր, որը հովանավորել է Վահե Հակոբյանի ստեղծած հիմնադրամը, Կապանում «Դոն Նիկո» մակնշմամբ կիսաֆաբրիկատ պիցցաների արտադրությունն է։

Նախատեսվում էր, որ ընկերությունը պետք է արտադրի տարեկան մինչև կես միլիոն միավոր պիցցայի կիսաֆաբրիկատ՝ ինչպես ներքին սպառման, այնպես էլ Ռուսաստան, Իրան և այլ երկրներ արտահանելու համար։

«Դոն Նիկո» ապրանքանիշի արտադրությունը իրականացնում է ,Իտալիան Ֆուդ Կորպորեյշնե ընկերությունը, որը կրկին պատկանում է նախկին մարզպետի կնոջը՝ Էլիզաբեթին։

Հավելենք, որ  Armday.am-ի ունեցած տեղեկություններով այս օրերին նախկին մարզպետը գտնվում է ԱՄՆ-ում։ Լույս աշխարհ է եկել  Էլիզաբեթ Պետրոսյանի եւ Վահե Հակոբյանի դուստրը։

armday.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40