Վահե Հակոբյանը «շփոթվել» և աշխատանքի չհաճախելով 5 տարի աշխատավարձ է ստացել պետբյուջեից

10.08.2021 19:00
4436

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը խոստովանել է, որ 5 տարի գրանցված լինելով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում՝ աշխատանքի է հաճախել ընդամենը 3 ամիս։

Այս մասին Վահե Հակոբյանը հայտարարել է ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանը, որ Հակոբյանը ՊՈԱԿ-ում աշխատած տարիներին զբաղվել է բիզնեսով և ղեկավարել է մի քանի առևտրային կազմակերպություն, այդ թվում՝ զբաղեցրել է ԶՊՄԿ ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։

«ՊՈԱԿ-ում ես եղել եմ շատ կարճ՝ մոտ 3 ամիս։ Անհրաժեշտություն կար իմ ընկերներին այնտեղ օգնելու»,- հայտարարել է Վահե Հակոբյանը։

Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Հակոբյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես աշխատող գրանցված է եղել 2011-2016 թթ., մինչդեռ այժմ խոստովանում է, որ աշխատանքի հաճախել է ընդամենը 3 ամիս։ Որպես արդարացում՝ Վահե Հակոբյանը նշել է, որ գուցե որևէ շփոթմունք է եղել, և ինքը 5 տարի շարունակ գրանցված է մնացել նախագահականի ՊՈԱԿ-ում։

Նշենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում ևս տևական ժամանակ չի հաճախել աշխատանքի, սակայն շարունակել է աշխատավարձ ստանալ։ Այս չարաշահումը բացահայտել է ՀՀ հաշվեքննիչ պալատը Սյունիքի մարզպետարանում կատարած ուսումնասիրության արդյունքում, ինչի կապակցությամբ  2021 թ. սկզբին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել։ 

Աշխատանքի չհաճախելով աշխատավարձ ստանալու հանգամանքը հաստատել էր նաև Վահե Հակոբյանի փաստաբանը։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40