Վաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը

26.07.2024 10:49
763

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Կառավարությունը անցած երկուշաբթի օրվանից՝ հուլիսի 22-ից դադարեցրել է սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ, վարկավորմամբ բնակելի տների կառուցման ծրագիրը։ Այդ մասին լրագրողիս հայտնեցին ծրագրի մասնակից բանկից։ Բանկից հայտնեցին ՝ հավանական է, որ օգոստոսից վերսկսվի ծրագիրը, սակայն նոր պայմաններով, այսինքն՝ ծրագրի մասնակից  վարկառու և  համավարկառու ամուսինների տարիքների գումարը չպետք է գերազանցի 75-ը։

Նիկոլ Փաշինյանը որպեսզի Ադրբեջանին անօրինական հանձնված 4 գյուղերի և Կիրանցի տարածքների համար սահմանագոտու բնակիչների զայրույթը մեղմի, հայտարարեց, որ  բարձրացվում է բնակելի տների կառուցման համար պետության կողմից սուբսիդավորվող առավելագույն գումարի չափը, այն 16 միլիոնից դարձնելով 21 միլիոն դրամ։

Դա վերաբերում է միայն Տավուշի մարզի Կիրանց․ Բաղանիս, Ոսկեպար և Բերքաբեր գյուղերի բնակիչներին։ Բնակարանի կարիք ունեցող սահմանագոտու բնակիչները դժգոհում են, որ նշված ծրագրին մասնակցելու համար իրենք պետք է ունենային կառուցվող տան նախագիծ, այլ փաստաթղթեր,  սակայն դրա գումարը չունեին և չկարողացան մասնակցել ծրագրին։

Իրականում ծրագրի վաղաժամկետ դադարեցման պատճառը պետական բյուջեում ահռելի դեֆիցիտն է, որի հետևանքով  սահմանագոտու բնակելի տների  կառուցապատման ծրագրի պայմանները փոփոխում են, որպեսզի դրանց հնարավորինս քիչ թվով ընտանիքներ մասնակցեն։Տավուշի սահմանագոտու բնակիչների մեջ անհիմն լուրեր կան, որ սահմանագոտում բնակելի տների կառուցման ծրագրի գումարներն իբր Ադրբեջանն է տվել՝ Կիրանցի,  Բաղանիս-Այրումի,Ոսկեպարի, Բերքաբերի սահմանամերձ  տարածքները հանձնելու դիմաց»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40