Վախճանվել է ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի որդին՝ Դավիթ Կամոյանը

15.04.2024 11:09
1509

Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում 54 տարեկանում երկրային կյանքին հրաժեշտ տվեց Դավիթ Ռոբերտի Կամոյանը: Հորից ժառանգել էր նկարելու ձիրքը, բայց մասնագիտական կրթությունը կիսատ էր թողել: Հայրենիքից հեռու գեղանկարչությամբ և դիզայնով, որոշ ժամանակ նաև զբոսաշրջային բիզնեսով էր զբաղվում: Մի նվիրական ցանկություն ուներ՝ Վաչագանում գտնվող հայրական տունը թանգարանի վերածել, բարեկարգել Կապանում գտնվող Ռոբերտ Կամոյանի արվեստանոցը: Հատկապես նրան հուզում էր հոր գեղանկարչական ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու հարցը: Ծրագրերն անկատար մնացին...

Դավիթ Կամոյանի աճյունը հողին կհանձնվի Տուապսե քաղաքում, որտեղ բնակվում էր, որտեղ ընտանիքն է:

Ապրիլի 14-ին Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը կատարեց Դավիթ Կամոյանին նվիրված հոգեհանգստյան կարգ, որն ավարտելուց հետո հավաքվածները՝ հանգուցյալի հարազատները, մտերիմները, համադասարանցիները չէին շտապում հեռանալ, դրվագներ էին ներկայացնում հին ու բարի ժամանակներից: Իսկ Դավիթը կյանքում բարեսիրտ, կողքինին սատար լինող, ընկերասեր անձնավորություն էր և անմոռաց հուշեր է թողել:

Լույսերի մեջ մնա հոգիդ՝ ազնվական հոր նույնքան ազնվական որդի:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40