Վախճանվել է Միշա Ջհանգիրյանը

31.01.2025 16:07
11232

Այսօր՝ հունվարի 31-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Կապանի տարածաշրջանի նշանավոր զավակ Միշա Սերբիայի Ջհանգիրյանը։

Ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 7-ին Կապան քաղաքում ծառայողի ընտանիքում:

1956-1966 թվականներին սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ ընդունվել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1971 թվականին՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

1971-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:

1972-1977 թվականներին աշխատել է «Հայգյուղտեխնիկա» Կապանի շրջմիավորումում՝ տրակտորային բրիգադի բրիգադավար, ապա՝ նորոգման արհեստանոցի վարիչ:

1977 թվականի սեպտեմբերից  1983 թվականի ապրիլ ամիսն աշխատել է Կապանի գյուղվարչության գլխավոր ինժեներ:

1983 թվականի մայիսից մինչև 1987 թվականի ապրիլը զբաղեցրել է Կապանի շրջանի «Սյունիք» սովխոզի (պետական տնտեսության) տնօրենի պաշտոնը:

1987 թվականից նշանակվել է Կապանի շրջանային ագրոարդյունաբերական միավորման նախագահ և շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

1988 թվականի նոյեմբերին ընտրվել է ժողովրդական պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և պաշտոնավարել մինչև 1991 թվականի փետրվար:

1991 թվականի մայիսից նշանակվել է Քաջարանի հանքաշինական մասնագիտացված վարչության պետի պաշտոնում: Վարչությունը հետագայում վերանվանվել է «Թունել» փակ բաժնետիրական ընկերություն: Այդտեղ աշխատել է մինչև 2018 թվականի հուլիս ամիսը, որից հետո անցել է կենսաթոշակի:

Միշա Ջհանգիրյանը Կապանի տարածաշրջանում պետական հմուտ գործչի համբավ ուներ։

Նա իր բնօրրանի նվիրյալ զավակներից էր և մեծ ներդրում է ունեցել հատկապես շրջանի գյուղական տնտեսության զարգացման, շրջանի սահմանամերձ և բարձրլեռնային գյուղերի պահպանումը կազմակերպելու գործում։

Միշա Ջհանգիրյանը մեծ հեղինակություն էր վայելում Կապանում, սրտացավ ու կարեկից ընկեր էր, շրջանի խնդիրներով մտահոգ անձնավորություն։

Բժշկուհի Ռիտա Թադևոսյանի հետ 1976 թվականին ստեղծել էր օրինակելի ընտանիք, ունեցել են երկու զավակ։

***

Միշա Ջհանգիրյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 1-ին ժամը 17։00-ից սկսած՝ Կապանի «Վերնատուն» սգո սրահում (Գրիգոր Արզումանյան 111/2 հասցեում, РУД-ի հարևանությամբ)։

Հուղարկավորությունը՝ փետրվարի 2-ին ժամը 12։00-ին նույն տեղից։

Հ․ Գ․

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը  ցավակցում է Ջհանգիրյանների ընտանիքին՝ Միշա Ջհանգիրյանի անժամանակ մահվան կապակցությամբ և իր զորակցությունը հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40