Վաղվա դատական նիստում հայցվորը պիտի ապացուցի, որ Պարույր Սեւակը «Ղողանջ միջակության»-ը  գրելիս գուշակել է, որ իր մահվանից հետո լույս աշխարհ է գալու Մհեր Պոլոսկովը

31.03.2021 11:05
7396

Վաղը՝ ապրիլի 1-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհերի (Պոլոսկով) հայցերից մեկի քննությունը (ԵԴ/12885/02/18 քաղաքացիական գործ). դա Քաջարանի տասը հայցերից (ընդդեմ «Սյունյաց երկրի») հերթականն է:

Շուտով երեք տարին բոլորող այդ դատավարության թեման    Syuniacyerkir.am կայքում 2018 թ. մայիսի 29-ին հրապարակված հոդվածն է՝  «Մհեր Պոլոսկով պսպղուն միջակությունը հրաժարվում է հօգուտ հանքագործների վերանայել իր ամսական աշխատավարձը, որ 20 մլն դրամ է»:

Հայցապահանջի մասին չենք խոսում. կատարյալ հիմարություն է...

Հայցվորը հրապարակման որոշ արտահայտություններ վիրավորական է համարում, այդ թվում՝ միջակություն բառը:

Ու  որպեսզի հիմնավորվի, որ միջակությունը վիրավորական արտահայտություն է Մհերի հասցեին՝ վկայաբերվել է Պարույր Սեւակի  «Անլռելի զանգակատուն» ստեղծագործության  «Ղողանջ միջակության»-ից հատված:

Ահա՝

      ... Կարկին-քանոնով, 

         Կարգ ու կանոնով

          Արտակարգի դեմ գրոհ էր տալիս 

          Նույն ինքը... Նորին Միջակությունը:

              Միջակությո՜ւնը:

         Նա աչքեր ունի՜, 

         Սակայն... ծոծրակին 

         Եվ տեսնում է նա,

          Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի, 

         Այլ նրա գցած ստվերը միայն, 

        Եվ ոչ թե գլուխ 

        Մի առաջամուխ, 

        Այլ պոչը, ագին: 

        Նա ունի՜ ականջ, 

        Բայց ո՛չ թե նոր կանչ, 

        Այլ անցած կանչի

         Թույլ արձագանքը լսելու համար: 

        Ունի՜ քաղցրություն,

        Բայց հիվանդագին-վաղահաս մրգի, 

        Որ ցած է ընկնում՝ դեռ չեկած ամառ: 

       Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ 

        Սիրահարված է քսմսվող ներկի՛ն...

            Միջակությո՜ւնը... 

       Թե թռչուն է նա՝ ապա թութակ է. 

        Այն է կրկընում, ինչին վարժել են: 

       Թե կենդանի է՝ կապիկ է միայն. 

        Անում է լոկ այն, ինչին մարզել են: 

       Եթե ուժեղ է՝ ապա ջորո՛ւ պես. 

       Ուժն իրենը չէ,

        Այլ ծնողների զորեղությունն է, 

        Ա՛յն ծնողների, որ - ավա՜ղ - նրան 

       Մի՛ բան չեն տվել 

       Հասարա՜կ մի բան՝ 

       Ծնող դառնալու կարողությունը:

                        ***

       Ո՛վ Միջակության անխախտ բնություն, 

       Դու՝ մտքի միայն թվաբանություն 

       Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ, 

       Դու՝ անծայր երկնի լազուրի տեղակ 

       Գնվող-վաճառվող մատչելի լեղակ, 

       Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ, 

       Անցողիկ փառքի, էժան բախտի գող, 

       Եվ ամենազոր... քո ա՛յն գաղտնիքով, 

       Որ քաջ է հայտնի նաև մեծերին, 

       Բայց որոնք մեծ են այնքանով նաև, 

         Որ գիտեն թեև, 

         Բայց այդ գաղտնիքից

      Չե՜ն կարողանում երբեք օգտվել...

         Ո՛վ Միջակություն,

       Ո՛վ երանելի ցմահ խակություն, 

       Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն, 

       Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց, 

       Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից, 

       Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի 

       Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց 

       Սուտ-Հիսուսների անփակ բերանին, 

       Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ 

       Վերածվեց հսկա բարդու գերանի. 

       Է՛լ սրբագործված օրենքի խախտում, 

       Է՛լ արատավոր մտքեր ու երգեր, 

       Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում...

 

Եվ ուրեմն՝ «պսպղուն միջակություն» արտահայտության  «սոսկալիությունը» ցուցանելու համար Պարույր Սեւակի հենց այդ խոսքերն են բերել:

Հայցվորն ու նրա ներկայացուցիչը, չհասկանալով մեծ բանաստեղծի գլուխգործոցներից մեկի գրական էությունը, ընկել են ծիծաղելի (եթե ոչ ողորմելի) վիճակի մեջ ու ակամա պատրանք ստեղծել, թե Պարույր Սեւակը  «Ղողանջ միջակության»-ը գրելիս նախապես գուշակել է, որ իր մահվանից հետո լույս աշխարհ է գալու Մհեր Պոլոսկով  անուն-ազգանունով անձնավորությունը:

Վաղվա դատական նիստում հենց այդ «խնդիրն» էլ պետք է պարզաբանվի՝ արդյո՞ք Պարույր Սեւակը գուշակել է, որ իր մահվանից հետո լույս աշխարհ է գալու Մհեր Պոլոսկովը, ինչի համար էլ երկնել է այդ հրաշք ստեղծագործությունը:

Չի բացառվում, որ պատասխանող կողմը միջնորդություն ներկայացնի՝ հեղինակավոր սեւակագետներից գոնե մեկին դատարան հրավիրելու համար, ում օգնությամբ էլ հայցվոր կողմին հասանելի կդարձնի գրական այդ ստեղծագործության բուն էությունը:

Հ.Գ.

Այդ բոլորով հանդերձ՝ մենք շարունակում ենք զարմանալ՝ ինչու՞ է Մհեր Պոլոսկովը Պարույր Սեւակի այդ ստեղծագործության մեջ հենց իրեն տեսնում:

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43