Վաղը 8:30-ից սկսում ենք բողոքի ակցիաներ, զանգվածային անհնազանդություններ. Իշխան Սաղաթելյան

01.05.2022 17:45
3033

Ընդդիմությունը պատրաստվում է Ֆրանսիայի հրապարակում տեղադրել վրաններ, գիշերել այնտեղ, իսկ վաղն առավոտից սկսում են անհնազանդության զանգվածային ակցիաներ։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, խորհրդանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 

«Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում: Իսկ ժողովուրդը հանուն իր զավակների ապագայի դուրս է եկել փողոց: Սրանց հեռացումը կախված է մեր քաղաքացիներից, դա տեղի է ունենալու շատ կարճ ժամանակում ու շատ հեշտ, կապիտուլյանտին ենթարկելու ենք կապիտուլյացիայի:

Այսօր այն օրն է, որ ասում ենք՝ մնում ենք հրապարակում ու տուն չենք գնում: Վաղը առավոտվանից՝ 8:30-ից, սկսում ենք բողոքի ակցիաներ, զանգվածային անհնազանդություններ»,- հայտարարեց Իշխան Սաղթելյանը:

Նշեց, որ վաղը Կենտրոն համայնքում, հատկապես, որևէ մեքենայի շարժ պետք է չլինի։

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին․ վաղվանից սկսե՛ք դասադուլ և գործադուլ»,- ասաց Սաղթելյանը։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40