Վաղը կքննարկվի նախարարությունների կրճատման հարցը. հայտնի է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրակարգը

13.01.2019 20:31
1183

Հունվարի 14-ին տեղի է ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Այս խորհրդարանի անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցում են Ազգային ժողովից:

Այսպիսով օրակարգում են՝

  1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում:
  2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն:
  3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություն:
  4. Մշտական հանձնաժողովների ստեղծում:
  5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն:
  6. Կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում:
  7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը մեկնարկելու է հունվարի 14-ին՝ ժամը  10:00-ին: Այն վարելու է պատգամավորներից ամենատարիքովը: Այս դեպքում այդ պատգաամվորը «Իմ քայլը» խմբակցությունից  Կնյազ Հասանով է: Նա քրդական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում:

Նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունն Արմեն Սարգսյանին կառաջարկի Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Ի դեպ, վաղը բացման խոսքով հանդես են գալու նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում լինելու է երեք խմբակցության 132 պատգամավոր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40