Վաղը կտեսնենք ևս մեկ անգամ՝ ցույց տալու, որ անկախ բռնաճնշումներից՝ շարժումը կենսունակ է և հասնելու է իր տրամաբանական եզրահանգման. Բագրատ Սրբազան

16.06.2024 21:58
810

Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին՝ հանրահավաք Բաղրամյան պողոտայում. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հիշեցնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, այդ ժամին նիստ է լինելու կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ կստեսնենք ու կփաստենք, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք օտարացած են և հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստը չափազանց կարևոր է՝ արձանագրելու, թե արդյո՞ք այս մարդիկ մի նշույլ անգամ առնչություն ունեն ժողովրդի հետ»,-ասաց նա։

Նա նշեց, որ վաղը ևս մեկ անգամ մեկ բռունցք ենք լինելու, արձանագրելու են, որ այս շարժումը կա, գոյություն ունի։

«Կապ չունի, թե ինչ է եղել հունիսի 12-ին՝ այդ հանցագործության օրը։ Վաղվա հանդիպումը նաև կարևոր ցուցիչ է լինելու սփյուռքի համար, որ այս պայքարը շարունակական է՝ անկախ նրանից, թե ինչ ոլորաններով է անցել»,-ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ պետք է ցույց տալ, որ այս պայքարը, այս շարժումը շարունակական է, անկախ բոլոր տեսակի հալածանքներից,  ոստիկանական բռնություններից, դաժանություններից։ «Անկախ այդ ամենից շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման՝ այն է, այս մարդու հեռացումն ու ճշմարտության հաղթանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40