Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. համայնքապետ

17.12.2020 14:25
1618

Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնեց քաղաքապետը: 

Հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությունով, Փարսյանը պատասխանեց, որ դրանում որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել:

«Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որև է բան չկա»:

Կապանի համայնքապետը նաև ընդգծեց՝ բազմիցս ասել է, որ առանց իրենց՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ինքնուրույն որոշումներ չկայացնեն. «Չարեցին: Ես սրանից էի վախենում, դրա համար էի էդքան բարձրաձայնում անվտանգության հրացը»:

Նա նշեց, որ Կապանում այս պահին լարված իրավիճակ է՝ քաղաքացիներն ակցիա են իրականացնում, և ավելացրեց՝ կարող ենք համարել, որ ինքն արդեն միացել է ցուցարարներին:

aysor.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22