Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին

29.06.2018 15:40
1287

Ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում:

7 տարի առաջ՝ 2011 թվականին, Հայաստանը և Ռուսաստանը նախաձեռնել են հայ-ռուսական ֆորումի անցկացումը, որը գործնականում միավորել է Հայաստանի մարզերի և Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև հասարակությունների և տարածաշրջանային բիզնեսի ներկայացուցիչներին:

Նման պարբերականությունը, կլոր սեղանների շրջանակում քննարկվող լայն թեմաներով պլանավորված, դիտարկում ենք որպես հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության հերթական դրսևորում: Ավելին, այսօր միջտարածաշրջանային համագործակցությունը դարձել է դրա անբաժանելի մասը:

Մեր երկրների առջև ծառացած են հիմնականում հավակնոտ խնդիրներ՝ ապահովելու առավալագույն հարմարավետ պայմաններ մեր քաղաքացիների կյանքի, բիզնեսի կազմակերպման, նոր արտադրությունների թողարկման համար, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր ոչ միայն մայրաքաղաքներում, այլ նաև շրջաններում: Սա այն է, ինչին նպատակաուղղված են համապատասխան պետական ծրագրերը և հենց դրանցով են մոտիվացված կոնկրետ քայլեր՝ ուղղված շրջաններին ավելի բարենպաստ ստարտային պայմանների ներկայացմանը՝ տարբեր առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Արագ փոփոխվող իրողությունները ձևավորում են նոր խնդիրներ՝ ընդգծելով նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը, որոնց մեծ մասը վերաբերում է թվային օրակարգին: Հավատում ենք, որ մեր երկրների կողմից իրականացվող թվային օրակարգը, որը համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում, թույլ կտա ոչ միայն կրճատել վարչական ծանրաբեռնվածությունը, համագործակցությանը հաղորդել ավելի ժամանակակից և թափանցիկ բնույթ, այլ նաև զգալիորեն կկրճատի գաղափարի ծագման և դրա իրականացման ժամանակը, նվազագույնի կհասցնի աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված ծախսերը:

Ակնկալում ենք, որ ֆորումի անցկացմանը, որը չի սահմանափակվում պլենար նիստերով, այլ ներառում է նաև մի շարք թեմատիկ կլոր սեղաններ, կհետևի նման նախաձեռնությունների աճը: Եվ այդ ձգտումները մենք կպաշտպանենք պետական մակարդակով՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ներուժի բացահայտման և միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանների կայուն զարգացման համար:

Երիտասարդ սերունդը պետք է շարունակի հայ-ռուսական համագործակցությունը և հանդես գա այն ընդլայնելու նոր նախաձեռնություններով: Ողջունում ենք ակտիվ երկխոսությունը, մեր եղբայրական երկրների երիտասարդների միջև ուսանողական փոխանակումները: Իմ կողմից ղեկավարվող Հայաստանի նոր կառավարությունը վճռական է նոր խթան հաղորդել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, և հատկապես միջտարածաշրջանային համագործակցությանը, քանի որ երկրի հավասար զարգացումը հանդիսանում է առաջանահերթ ուղղություն մեզ համար:

Հույս ունեմ, որ ֆորումի ընթացքում ներկայացված առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը, կծառայեն խնդիրների լուծմանը, կնպաստեն հեռանկարային բիզնես և ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Ֆորումի բոլոր մասնակիցներին և հյուրերին մաղթում ենք բեղմնավոր քննարկումներ, հետաքրքիր հաղորդակցություն և ամենայն բարիք:

primeminister.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40