Վարչապետ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

09.02.2019 12:48
1241

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների եւ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել աշնանը Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Կառավարությունն էլ հատկացրել է անհրաժեշտ միջոցները՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին: Կառավարության ղեկավարը կարեւորել է այս բնագավառի ամենահեղինակավոր միջոցառման անցկացումը մեր երկրում եւ ընդգծել, որ այն ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի դիրքն ընդլայնելու եւ ամրապնդելու լավ հնարավորություն կտա:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարեւորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, եւ պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:

Հ․Գ․ WCIT-ը տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ոլորտի հրատապ հարցերը եւ մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական եւ տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա:

Համաշխարհային կոնգրեսին մասնակցում են ոլորտի ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ եւ բիզնես առաջնորդներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ եւ այլք: Համաժողովի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները: Սպասվում է, որ կոնգրեսին կմասնակցի մի քանի հազար ընկերություն` աշխարհի 80 երկրից:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10