Վարչապետ Փաշինյանը հավաստիացնում է` ավագանու նախընտրական հանրահավաքին իր մասնակցությունը օրենքի շրջանակում է

12.09.2018 20:13
1305

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հավաստիացնում է` օրենքը չի արգելում քարոզարշավին իր ակտիվ մասնակցությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ և կառավարության անդամների միջև հարց ու պատասխանին այս մասին հայտարարեց վարչապետը` պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի դիտարկմանը:

«ՀՀ օրենսդրությունը չի արգելում վարչապետին մասնակցել քարոզարշավին: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում` նախկինում դեպքեր են եղել, երբ ձեր կուսակցության ղեկավարը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, գլխավորել է  Հանրապետական կուսակցության խորհդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: Իսկ եթե անգամ դավաճանում է, ապա իմ մասնակցությունը քարոզարշավին օրենքով թույլատրելի է»,- նշեց Փաշինյանը:

Մարգարիտ Եսայանը վարչապետին առաջարկեց արձակուրդ վերցնել և աջակցել «Իմ քայլը» դաշինքի իրենց  թեկնածուին: Փաշինյանը կրկին վերահաստատեց իր նախորդ միտքը` օրենքը սահմանափակում չի նախատեսում, և ՀՀ վարչապետը կարող է մասնակցել Երևանի ավագանու քարոզարշավին` սահմանված կարգով:

Փաշինյանը հավաստիացրեց նաև` Հայաստանում լիովին կայուն քաղաքական իրավիճակ է: Քրեածին իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների կողմից: «Հավաստիացնում եմ, որ իրավիճակը շարունակելու է լինել կայուն: ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը աջակցում է  կառավարությանը: Որ պահին չունենանք ժողովրդի վստահությունը, այդ պահից չի լինի այս կազմը»,- նշեց նա:

Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, հետաքրքրվեց` ինչ վիճակում են օրեր առաջ հակառակորդի կրակի տակ հայտնված Տավուշի մարզի Բաղանիս և Վազաշեն գյուղերը, և արդյոք վարչապետն այցելել է այնտեղ:

«Հայաստանի զինված ուժերը օպերատիվ արձագանքել են Բաղանիս և Վազաշեն գյուղերի վրա Ադրբեջանի կատարած կրակոցներին և լռեցրել կրակակետերը»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրա այցելությանը, ասաց` արդեն եղել է  սահմանամերձ Տավուշի մարզում` Բաղանիսում, այնտեղ հանդիպում է ունեցել մարդկանց հետ: Եվ, իհարկե, կարևորում է սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակի կարգավորումը:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40