Վարչապետի խորհրդական․ «Առաջիկայում լսելու եք նոր չարաշահումների, նոր բացահայտումների մասին»

23.07.2018 12:09
1133

«Առաջիկայում դուք լսելու եք նոր չարաշահումների, նոր բացահայտումների մասին», - հայտարարեց Հայաստանի վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը, ով «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հյուրն էր: Այս պահի դրությամբ ձեռքի տակ կան բավականին մեծ թվով նյութեր, ասաց նա:

«Ազատություն»․ - Երբ դուք առաջին անգամ ծանոթացաք այդ կոռուպցիոն փաստաթղթերին, ի՞նչ ապրումներ ունեցաք:

Արեն Մկրտչյան․ - Այո, իսկապես շոկային տրամադրություններ էին, հատկապես՝ մեկնարկում, հիմա աստիճանաբար ավելի սովորական է դառնում: Բայց ամեն անգամ, երբ թվում է, թե ավելի շոկային ինֆորմացիա ստանալ ուղղակի հնարավոր չէ, սպասելիքները հերթական անգամ գերազանցվում են:

«Ազատություն»․ - Փաստորեն, մեր նոր կառավարության սկզբունքը կոռուպցիայի դեմ պայքարում պետությունից թաքցված, պետական բյուջեից, հանրային ունեցվածքից գողացված ֆինանսական և այլ միջոցները վերականգնելն է, պետական բյուջե բերելն է: Միաժամանակ, կառավարությունն ասում է, թե մարդկանց բանտ նստեցնելը իր նպատակը չէ: Բայց չե՞ք կարծում, որ սա այնքան էլ չի նպաստում այդ անպատժելիության մթնոլորտի վերացմանը: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

Մկրտչյան․ - Այո, խոսքն այն մասին է, որ մարդկանց՝ ճաղերի հետևում հայտնվելը չպետք է լինի ինքնանպատակ, այսինքն՝ առաջնային խնդիրը պետությանը հասցված վնասի վերականգնումն է, որպեսզի կառավարությունը կարողանա նաև լուծել իր առջև դրված խնդիրները և կատարի իր պարտավորությունները քաղաքացիների հանդեպ:

Ձեր թույլտվությամբ ես անուններ չնշեմ, որովհետև մի շարք գործերով նախաքննություն է ընթանում: Առանց անուններ նշելու՝ ես կարող եմ վստահաբար ասել, որ այս պահի դրությամբ ձեռքի տակ կան բավականին մեծ թվով նյութեր, և առաջիկայում դուք լսելու եք նոր չարաշահումների, նոր բացահայտումների մասին:

Ինչ վերաբերում է ընդհանուր ծավալներին աշխատանքի, մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 29․2 միլիարդ դրամի՝ չարաշահմամբ պետության հասցված վնասի, կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման դրվագներով բացահայտումներ, և սա հիրավի վկայում է այն մասին, որ իրավապահները կանգ չեն առնելու՝ անկախ անուններից:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ է այս աստիճան բարոյալքվել նախկին իշխանությունը, ի՞նչ բացատրություն ունեք դրա համար:

Մկրտչյան․ - Ես դրան բացատրություններ, անկեղծ, գտնել չեմ կարող: Երբ նայում եմ ընդհանուր պատկերին, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետության պետբյուջեն վիրավոր անասուն է եղել մսատու, որից ով ինչ կարողացել՝ կացնով պոկել և յուրացրել ու սեփականացրել է:

Մտածելակերպերի տեսակների տարբերություն է, հռչակած քաղաքականությունների տարբերություն է: Մեզ կառավարության մասնաշենք գործուղել են քաղաքացիները՝ Հանրապետության հրապարակից, և մենք ուղղակի պարտավոր ենք կոռուպցիայի դեմ հնարավորությունների և ուժերի ներածի սահմաններում մղել անզիջում պայքար:

Աշխատանքի ծավալներն իսկապես աննախադեպ են, և բավականին բարդ, բայց ոչ անհնարին է դիմակայել այս ծավալներին, այս տեմպին: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ կառավարության անդամներից շատերը անկողիններով տեղափոխվել են աշխատասենյակներ, գիշերում ենք այնտեղ, և դա նորմալ է՝ էս փուլում դա նորմալ է, և առանց դրա ուղղակի հնարավոր չէ: Ծավալները շատ մեծ են, բայց, իհարկե, պետք է անել հնարավորը, որպեսզի տեսանելի, շոշափելի և չափելի արդյունքներ ապահովենք կարճ ժամանակահատվածում, որովհետև քաղաքացիները մեզնից դա էլ ակնկալում են:

Ուրբաթ օրը ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կոռուպցիոն աննախադեպ, իր բոլոր սպասելիքները գերազանցող բացահայտումների մասին:

 

«Կիրակնօրյա վերլուծականի» հուլիսի 22-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

 
 
azatutyun.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11