Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և հետագա անելիքները

20.09.2019 16:18
1150

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։

Վարչապետը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Մենք հավաքվել ենք քննարկելու ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և առաջիկա անելիքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված էլ նորություններ ունենք, մյուս տարվա հետ կապված էլ հայտարարություններ ենք արել ու նաև նորից հասկանանք՝ այս տարվա մասով ուր ենք հասել: Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան: Մենք վաղուց ասել ենք, որ դա պետք է բացառվի, այսինքն՝ որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել»:       

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրերի՝ ՀՀ պետական բյուջեի շրջանակում հիմնանորոգման ծրագրի, ՀՀ պետական բյուջեի շրջանակում միջին նորոգման ծրագրի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի, Բագրատաշենի անցակետի կամուրջի շինարարության ծրագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարի 2019 թ. պետբյուջեի պլանավորման շրջանակում ի սկզբանե նախանշված է եղել 164 կմ ճանապարհի շինարարություն՝ 33.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, այժմ 2019 թ. համար նախանշված է նոր ցուցանիշ՝ առնվազն 330 կմ ճանապարհի շինարարություն 47.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Այս պահի դրությամբ կատարողականը կազմում է 12.9 մլրդ ՀՀ դրամ, 310 կմ վրա աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով: Այս տարվա շրջանակում կնքված պայմանագրերը ներառել են 400 կմ, որից առնվազն 330 կմ-ը ավարտին կհասցվի այս տարի, մնացածը կփոխանցվի մյուս տարի, այսինքն՝ հաջորդ տարին սկսվելու է մոտ 70 կմ ճանապարհաշինության համար կնքված պայմանագրերով: Ներգրավված է 27 կապալառու կազմակերպություն, 3 ծրագրերի՝ հիմնանորոգման, միջին նորոգման և կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 29.5 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում 5.4 մլրդ ՀՀ դրամ տնտեսում է եղել։ Այս տարի շատ կապալառուներ ձեռք են բերել և շարունակում են ձեռք բերել նոր տեխնիկա, ինչպես նաև ասֆալտբետոնի մեջ կիրառվել է մեծ ծավալով հանքային փոշի, ինչը ընդհանուր առմամբ նպաստում է ճանապարհների որակի բարձրացմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ եղանակային պայմանները և մնացորդային ծավալները համադրելի են, և նախատեսված ծավալները մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն: Տեղեկատվություն է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ. նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհաշինական աշխատանքները, Տրանշ 4 (Արտաշատ-Ագարակ) և Տրանշ 5 ճանապարհահատվածների մասով (Գյումրիի շրջանցում և Գյումրի-Բավրա) արդեն առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թ. նախանշվող ճանապարհաշինության ծավալներին և այդ ուղղությամբ անելիքներին, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում հետագա աշխատանքներին, ինչպես նաև ճանապարհների որակական չափանիշներին, շինարարական աշխատանքների լոտերի չափերին, ճանապարհաշինության ոլորտում կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

irakanum.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24