Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկում է Քյոլն քաղաքից. Փաշինյանը հանդիպումներով հագեցած օր կունենա

31.01.2019 10:04
1176

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկում է Քյոլն քաղաքից: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հունվարի 30-ի ուշ երեկոյան վարչապետի ինքնաթիռը վայրէջք կատարեց Քյոլնի «Քյոլնն-Բոնն» օդանավակայանում:

Վաղ առավոտից օրը հագեցած է լինելու հանդիպումներով. վարչապետը նախ կհանդիպի KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, ապա կմեկնի Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ղեկավար կազմի հետ: Այստեղ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Համալսարանում վարչապետը հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին:

Հաջորդ կանգառը լինելու է Քյոլնի քաղաքապետարանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի եվրոպական և միջազգային հարցերով նախարար Շտեֆան Հոլդհոֆ Գերթների կողմից ճաշ կմատուցվի: Այնուհետև Փաշինյանը կայցելի Քյոլնի Մայր տաճար, իսկ ավելի ուշ արդեն կմեկնի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան: Այստեղ ՀՀ վարչապետը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կզրուցի համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ: Նույն օրը վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կմեկնի Բեռլին: Օրվա ավարտին նա կընթրի մի խումբ գերմանացի պատգամավորների հետ: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա կավարտվի փետրվարի 1-ին:

Աննա Գզիրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40