Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոպերատիվի ստեղծման գաղափարը

16.06.2024 20:17
670

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի տարածաշրջան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ճակատեն և Սրաշեն գյուղերի բնակիչների հետ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառումներ է կատարել և տեսանյութեր հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ճակատենում վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի պատվանդանին, ապա բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել Ճակատենի զարգացման հնարավորություններին:

Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է, որ առանց խաղաղության հաստատման անհնար կլինի զարգացման տեսլականը: Այնուհետև Փաշինյանը հետաքրքրվել է գյուղի ժողովրդագրական իրավիճակով, գյուղատնտեսական ռեսուրսներով, բնակչության զբաղմունքով: Ճակատենցիների հետ հանդիպմանը քննարկվել է նաև գյուղատնտեսական կոոպերատիվի սստեղծման հնարավորությունը՝ մասնավորապես, «խելացի» անասնաֆերմայի տեսքով: Վարչապետը հավաստիացրել է, որ այդ նպատակով կապահովվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և կցուցաբերվեն ինչպես մասնագիտական, համապատասխան բոլոր աջակցությունները:

Փաշինյանի հաջորդ կանգառը Սրաշենում է եղել, որի բնակիչների հետ ևս քննարկվել է գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու և կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը։

Հանդիպումների  ընթացքում տարածաշրջանի գյուղերի բնակիչները բարձրաձայնել են ոռոգման ջրի խնդիրը, որի լուծումը, վարչապետի հավաստմամբ, կառավարության ուշադրության կենտրոնում կլինի:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40