Վարչապետը հայտնեց՝ ինչ են ասում կալանավորված զինվորականները, երբ հարցնում են՝ ինչու Խոզնավարում չեն պաշտպանել ՀՀ տարածքը

31.05.2023 15:40
881

2021 թվականին Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ հարուցված քրեական գործով կան բարձրաստիճան զինվորականներ, որոնք կալանավորված են։

Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ զինվորականները կալանավորվել են, քանի որ այդ ժամանակ ոչինչ չեն ձեռնարկել կանխելու ներխուժումը։

«Նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Երբ որ հարցնում ես՝ ինչո՞ւ, չունեն բացատրություն։ 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, խորհրդարանը լուծարվում է, մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժում է Սոթք-Խոզնավար հատված։ Զրո ռեակցիա «Հավաքական անվտանգության պայմանագրի» կազմակերպության կողմից։ Եթե 2021 թվականի մայիսին մեր ռեակցիաները լինեին շատ գծային, կկորցնեինք և՛ ժողովրդավարությունը, և՛ պետությունը»,- ասաց նա։

Վարչապետը նաև նշեց, որ երբ սկսել են Ուկրաինայի իրադարձությունները, ՀՀ-ն փորձել է  բալանսավորված դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով։ Այդ պայմաններում, ըստ Փաշինյանի, եղել է մի իրավիճակ, երբ դա որոշակի գոհունակություն է ձևավորել բոլոր գործընկերների մոտ։

«Ժամանակի ընթացքում Հայաստանի և բոլորի մանյովրի դաշտը նեղանում է, ու սա լուրջ մարտահրավեր է բոլորիս համար, ՀՀ-ի համար՝ առավել ևս՝ հաշվի առնելով իր խոցելիությունները»,- ասաց Կառավարության ղեկավարը:

www.armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40