Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

19.06.2026 15:11
408

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ տեղում ծանոթանալու ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին։

Վարչապետին եմ ներկայացրել իրականացվող շինարարական և կազմակերպչական աշխատանքները, ստեղծվող ենթակառուցվածքներն ու տեխնիկական լուծումները, որոնք ապահովելու են համաժողովի բարձր մակարդակով անցկացումը։ Այս փուլում շարունակվում են տարածքների վերակառուցման, նոր մասնաշենքերի կառուցման, ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների մատչելիության ապահովման աշխատանքները։

Քննարկեցինք նաև անվտանգության, կապի, էլեկտրամատակարարման, տրանսպորտային և լոգիստիկ ապահովման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքները, որոնք կարևոր նշանակություն ունեն միջազգային այս խոշոր միջոցառման հաջող անցկացման համար։

Վարչապետին ներկայացրել եմ նաև համաժողովի բովանդակային օրակարգի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանը, միջազգային ֆինանսավորման մեխանիզմներին և բնապահպանական համագործակցության խորացմանը։

Վարչապետը կարևորել է COP17-ի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։

COP17-ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ներուժը, ինչպես նաև նպաստելու կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գլոբալ օրակարգի առաջմղմանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01