Վարդան Պետրոսյանը, Ժերեմի Դելվերն ու հայ աստղերը ելույթ ունեցան «Քեզ համար Ազնավուր» համերգին (ֆոտո/վիդեո)

31.10.2018 16:07
1194
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  «Քեզ համար Ազնավուր» խորագիրը կրող համերգային ծրագիրը, որն ամբողջությամբ նվիրված էր լեգենդար շանսոնյեին: Հայկական շոու-բիզնեսի աստղերը՝ Էրիկը, Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սեւակ Ամրոյանը, Գոռ Սուջյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանն ու Էվա Ոսկանյանը ներկայացրեցին մեծն շանսոնյեի երգացանկի ամենասիրված հիթերը, իսկ երեկոն վարեց Հայկ Պետրոսյանը, որն, իհարկե, եւս չէր կարող չներկայացնել սիրելի Ազնավուրի հիթերից մի քանիսը: Համերգի համար հատուկ Հայաստան էր հրավիրվել ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերը, որը հայ հանդիսատեսին հասցրել էր գերել «Հայկական վալս» երգով: Հենց այդ ստեղծագործությունն էլ նա կատարց «Քեզ համար Ազնավուր» համերգին:
 

Համերգային ծրագրի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյանն էր, որը երկար տարիներ անց կրկին փայլեց հայկական բեմում իր ելույթներով եւ Ազնավուրի մասին հուշերով:

«Ես երբեք չէի մտածում, որ Ազնավուրն այդքան ներկա է իմ կյանքում: Պատանեկան տարիներ, երիտասարդ տարիներ, սիրահարված տարիներ…Նույնիսկ կալանքում Ազնավուրն  ինձ հետ էր: Ես հիշում եմ՝ մոտենում էր առաջին Նոր Տարին կալանքի, ընկերներս ուզում էին, որ ես երգեի: Ես այդքան սիրտ չունեի երգելու, թոքերս էլ ջարդրդված էին, բայց նրանք ինձ համար այնքան բան էին արել, որ ես ցանկանում էի մի տեսակ վարձահատույց լինել: Երգեցի La Boheme` մեր բոհեմը: Լուռ լսում էին , կարծես անարցունք լալիս: Հետո տղաներից մեկը եկավ, խնդրեց՝ տեքստը գրեմ, որ անգիր անի, հետո իրար փոխանցեցին: Հետո այդ երգն արդեն շատ ավելի հաճախ էին երգում՝ որպես մեր բոհեմը: Անցան տարիներ… Երբ մեծ ընդմիջումից հետո սպասում էի իմ բեմին եւ պետք է մեկնեի Միացյալ Նահանգներ՝ առաջին ելույթին, հրաշքի պես մի բան կատարվեց՝ Ազնավուրը եկավ մեր տուն: Անսովոր էր… Կարծես հարազատ լիներ, ընտանիքից մեկը: Եկավ, կարծես օրհնություն տար, կանաչ ճանապարհ ու ահա… գնալով կարծես՝ ինձ վերադարձրեց մեր հայկական բեմ: Ներկա եղավ ամբողջ կյանքում: La Boheme երգը մանկուց լսեցի, երգեցի, նույնիսկ, անազատության մեջ»,-իր ելույթում նշեց դերասանը:

«Քեզ համար Ազնավուր» համերգի մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութերը՝ Դավիթ Խուդավերդյանի

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24