Վարկեր եւ բարքեր

02.06.2014 18:45
2750

Արծվանիկ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Բորիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին եւ հայտնել, որ համագյուղացին` 1974թ. ծնված Նորայր Ա.-ն, չարաշահելով իր վստահությունը` 2012թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին իր անվամբ բանկում ձեւակերպել է համապատասխանաբար 1.000 դոլար եւ 1.700.000 դրամի գյուղատնտեսական վարկեր, ստացել նշված գումարները, սակայն 2013 թ.-ից դադարել է դրանք մարել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է դիմել նաեւ նույն գյուղի մեկ այլ բնակիչ` 1965թ. ծնված Ավետիս Հ.-ն եւ հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012թ. ամռանը բանկում իր անվամբ ձեւակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել այդ գումարը, սակայն 2013թ. դեկտեմբերից դադարել է այն մարել:

Բայց սա դեռ ամենը չէ. ոստիկանության Կապանի բաժին է դիմել նաեւ Արծվանիկ գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Վահրամ Հ.-ն եւ հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012թ. նոյեմբեր ամսին բանկում իր անվամբ ձևակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել գումարը, սակայն 2013թ. նոյեմբերից դադարել է այն մարել:

Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

police.am
31.05.2014

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12