Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց

21.07.2018 09:43
1378

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջեւանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։ 

ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք լինի, եթե ասենք, որ քննության փոխարեն շատերը պլստացել են գումար, այն է՝ կաշառք տալու միջոցով:

Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս պաշտոնանկությունները վարորդական իրավունքների վաճառքի ավարտը կարող են լինել: Ճանապարհային ոստիկանության կողմից իրեն տրամադրված նյութերի համաձայն, 2016 թ. Երեւանում գործնական քննությամբ տրամադրված վարորդական իրավունքների թիվը 60–70% էր, այսինքն՝ երեք քննություն հանձնողներից երկուսը հաղթահարում էր շեմը, մեկը պետք է վերահանձներ: Մինչդեռ Կոտայքի մարզում, որտեղ ավելի փոքր է բնակչությունը, տրամադրված վարորդական վկայականներն ավելի շատ են եղել: 

Վարորդական հասարակության շրջանում գիտեն, որ Երեւանում քննություն չհանձնելու դեպքում կարելի է գնալ Կոտայքի ՀՔԲ ու այնտեղ շատ հեշտ ստանալ վկայական: Ըստ Ղահրամանյանի՝ Կոտայքում քննություն հանձնողների 90–98%–ը վկայկան էր ստանում: Նույն պատկերն էր նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերում: 2017 թ. պատկերն էլ ավելի վատն էր: Բոլոր մարզերում մոտ 100% արդյունավետություն կար գործնական քննության համար, նույնը 2018 թ. առաջին չորս ամիսների տվյալների համաձայն: 

Ղահրամանյանի խոսքով՝ այստեղ մի քանի ենթադրություն կարող է լինել. կա՛մ այդ թեստային տարբերակները շատ հեշտ են, կա՛մ քննություն հանձնողները շատ խելացի են, կա՛մ այլ ձեւով է ընթանում քննությունը»:

news.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40