Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ին

14.08.2025 10:18
497

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. այս մասին ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ Իրանը հասանելիություն կստանա Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղուն, նաև ՌԴ-ն և Իրանն իրար միջև երկաթուղային կապ ստեղծելու հնարավորություն կունենան: Եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև ՌԴ-ն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի օգուտներ: Սա իրականում աննախադեպ է, քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու ՌԴ-ն: Ուստի, կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է՝ բազմաթիվ օգուտներով բոլոր պետությունների և ամբողջ միջազգային հանրության, ինչպես նաև միջազգային կայունություն և անվտանգության  համար», - նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության և խաղաղության խաչմերուկ, ինչն էլ հՀայաստանի իշխանությունների նպատակն է:

«Չենք ցանկանում սադրել, լարվածություն առաջացնել: Մեր նպատակն է ունենալ կայունություն, խաղաղություն և կայուն տնտեսական զարգացում, քաղաքական համագործակցություն: Եվ ստորագրված համաձայնագիրը այս ամենի համար շատ հարմար հարթակ է», - նշել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40