Վաշինգտոնը փորձում է ձևավորել նոր ռեգիոնալ օրակարգ, որի գինը վճարում է Հայաստանը․ քաղաքագետ

07.08.2025 20:03
534

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․ «Ամերիկյան Reuters գործակալությունը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում անցկացվող եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր, որի առանցքում է Հայաստանի տարածքով տարանցիկ ճանապարհ կառուցելու բացառիկ իրավունքի տրամադրումը Միացյալ Նահանգներին։

Ըստ հաղորդագրության, այս ճանապարհը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Սյունիքի մարզով, և պաշտոնապես կկոչվի «Թրամփի ճանապարհ» (TRIPP)՝ որպես «միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ նախագիծն իրականացվելու է «Հայաստանի օրենսդրության համաձայն», սակայն ճանապարհի կառուցումն ու շահագործումը տրամադրվելու է ԱՄՆ-ի կողմից ընտրված կոնսորցիումին՝ բացառիկ իրավունքով և երկարաժամկետ կարգավիճակով։

Այլ կերպ ասած՝ ՀՀ տարածքով անցնող ռազմավարական ուղին փաստացի դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից՝ անկախ նրանից, թե իրավական ձևակերպումներում որքան անգամ օգտագործվի «օրենսդրության համաձայն» արտահայտությունը։

Արդյունքում՝

Հայաստանի տարածքով նախատեսվող ճանապարհը դառնում է արտահանձնված գոտի՝ օտար կառավարմամբ,

Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը ձևականորեն պահպանվում են, բայց փաստացի՝ սահմանափակվում,

Բուն գաղափարն արտահայտում է միջանցքային տրամաբանություն, որը ծնում է լրջագույն մարտահրավերներ։

Ավելին՝ նույն համաձայնագրով նախատեսվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը միջազգային մակարդակով կհաստատի, որ ԼՂ հակամարտությունն «ավարտված» է, իսկ Ադրբեջանն ի վերջո ստանում է թե՛ հաղթողի, թե՛ օրակարգ թելադրողի կարգավիճակ։

Վաշինգտոնը փորձում է ձևավորել նոր ռեգիոնալ օրակարգ, որի գինն այս պահին վճարում է Հայաստանը։

Սա քաղաքական առևտուր է Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Վաշինգտոնում քննարկվելու է ոչ թե երկարատև կարգավորում, այլ միջանցք՝ ամերիկյան կառավարմամբ, ադրբեջանական շահերով և հայկական տարածքով։

Միամտություն է ակնկալելը, որ տարածաշրջանում Ռուսաստանի նկատմամբ ճնշում բանեցնելուց և Իրանից մեկուսացնելուց հետո, Երևանը երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ է ստանալու Վաշինգտոնից»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40