Վատագույն ավանդույթները շարունակվում են

10.07.2013 17:02
2780

ՍՊԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Եղվարդ համայնքի ղեկավար

Հայաստանի գյուղերում տիրող վիճակի մասին այսօր չեն խոսում լոկ ալարկոտները: Այդ կարեւորագույն եւ անհետաձգելի հարցի լուծումն անհնարին է առանց զանգվածային լրատվամիջոցների ակտիվ մասնակցության: Մամուլը, լրագրողի աչքերով, ինչպես հայելին, պետք է արտացոլի մեր իրականությունը եւ այն հասանելի դարձնի մասսաներին: Բայց ինչ է տեղի ունենում, եթե լրագրողի դերում հանդես է գալիս կասկածելի անցյալով եւ ներկայով, ակնհայտորեն ինչ-որ մեկի նեղ շահերը սպասարկող անձ: Ինչպիսի՞ արտացոլում կստանա իրականությունը նրա՝ ի սկզբանե կոր հայելու մեջ: Այս հարցի պատասխանը ստանալու համար կարող եք կարդալ նորաթուխ ինչ-որ թերթի հունիսի 7-ի համարում տպագրված հոդվածը Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի մասին: Հոդվածի հեղինակը հավանաբար մոռացել է, որ ապրում է մի փոքր շրջանում, որտեղ գրեթե բոլորը ճանաչում են իրար: Եվ ահա այս «լրագրողը», եղվարդցիներին քաջ հայտնի համագյուղացու ուղեկցությամբ, թերեւս կյանքում առաջին անգամ, կես ժամով, գալիս է գյուղ, թշնամու թիկունքում գործող հետախույզի նման գաղտնի մի քանի անիմաստ լուսանկարահանում կատարում եւ վերադառնում քաղաք: Տպագրված հոդվածը գրվել էր նախապես: Գյուղացիները նրան չեն էլ տեսել, սակայն գիտեն, թե որտեղ է հոդվածում տպագրված հերյուրանքների իրական ակունքը, իսկ իրեն լրագրող համարող սուբյեկտը նույնիսկ հարկ չի համարել ճշտել անգամ տարրական տեղեկությունները, մասնավորապես այն, որ համայնքի ղեկավարի կինն ակումբի տնօրեն է նշանակվել շատ ավելի վաղ, քան ամուսինն ընտրվել է գյուղապետ, իսկ համայնքային ծառայողներն աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով: Ակնհայտ է, որ գործ ունենք անգրագետ լրագրողի եւ հապճեպ կազմակերպված գործարքի հետ: Ես կարող եմ հասկանալ այս գործարքի իմաստը՝ ծանոթ լինելով դրա պատվիրատուի տկարամտությանը, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է լրագրող դառնալու հավակնություն ունեցող մարդը ներքաշվել նման ստոր ձեռնարկի մեջ՝ ավելորդ անգամ վարկաբեկելով եւ իրենց մեռելածին թերթը, եւ իր սեփական՝ առանց այն էլ ոչ անբիծ հեղինակությունը: Սա այն դեպքն է, երբ նախրապանն առաջ է ընկնում նախիրից, եւ նախիրն է ուղղորդում նրան:

Խելքի եկեք, իրականությունը նենգափոխելով, կեղծ տեղեկություններ տարածելով՝ դուք վերջնականապես կավերեք մեր գյուղերը, եթե, իհարկե, ձեր գրվածքը լրջորեն ընդունող մի քանի մարդ գտնվի ամեն մի գյուղում:

Գյուղի իրական վիճակի, կատարված աշխատանքների եւ առկա խնդիրների մասին տեղեկանալու համար Եղվարդ եմ հրավիրում ազնիվ եւ անաչառ լրագրողների, ովքեր մտահոգված են հայ գյուղի պահպանման եւ ծաղկման հարցով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40