Վազգեն Սարգսյան. կախարդական ֆլեյտայի նվիրյալը

27.02.2023 10:28
2503

Վազգեն Նարեկի Սարգսյանը ծնվել է 2004 թ. նոյեմբերի 26-ին Կապան քաղաքում՝ արվեստագետի ընտանիքում։ Վաղ տարիքից ի հայտ է եկել նրա սերն ու հետաքրքրությունը երաժշտության հանդեպ։ 2010-ին հաճախեց Կապանի թիվ 2 երաժշտական դպրոց՝ Արթուր Մովսիսյանի ֆլեյտայի դասարանը։ Կախարդական ֆլեյտայի հնչողությունն ուղղակի տղային սիրահարեցրեց գործիքին։ Եվ ցանկությունը՝ դառնալ մեծ ֆլեյտահար, նրան նպատակաուղղեց ամենօրյա պարապմունքների։ Ուսուցչի անմնացորդ նվիրումի, ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ մեծ ձեռքբերումների։

2016-2019 թթ. Վազգենը մասնակցեց Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ դառնալով եռակի դափնեկիր։ 2018-2020 թթ. մասնակցեց «Արտ-Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնին՝ կրկին արժանանալով դափնեկրի կոչման։ 2019 թ. մասնակցեց Մշակութային աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված «Փողային նվագարանների» հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացավ երկրորդ կարգի մրցանակի։ 2021 թ. մասնակցեց Էջմիածնի «Փոքրիկ քայլ» հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին և «Գրան-Պրիի»։

Ամեն անգամ հաղթանակով վերադառնալը պատանուն ավելի Էր պարտավորեցնում, և ավելի էր աճում պրոֆեսիոնալիզմի հասնելու նրա ձգտումը։ Ընդգրկվելով հանրապետության շնորհալիների շարքում՝ Վազգենը բազմիցս հանդես է եկել տարբեր համերգասրահներում։ Երևանի Կոմիտասի անվան կամերային տանը, Երևանի Կոմիտասի անվան տուն-թանգարանում վարպետության դասեր է անց կացրել Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմենուհի Կարապետյանի և Գայանե Մուրադյանի հետ։

Անշուշտ, Վազգենին մեծ ապագա է սպասվում, վստահաբար արտահայտվում էին պրոֆեսորները։ 2022 թ. գերազանց առաջադիմությամբ  ավարտելով դպրոցը, Վազգենն ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի ֆլեյտայի դասարանը։

Մասնագիտությունից բացի ունի նաև նախասիրություններ, հետաքրքրվում է համակարգչային ծրագրավորմամբ և նախընտրում է ֆուտբոլ խաղալ և մասնակցել հեծանվավազքերի։

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026

17.10.2026 10:27

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34