Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում նշվել է Սպարապետի ծննդյան 60-ամյակը (լուսանկարներ)

05.03.2019 17:32
1166

Այսօր` մարտի 5-ին, ՀՀ ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունը կրող ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում տեղի է ունեցել Սպարապետի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:

 ԱՀ  նախագահ    Բակո  Սահակյանը,  ԱՀ   երկրորդ  նախագահ  Արկադի  Ղուկասյանը, ՀՀ  երրորդ նախագահ  Սերժ  Սարգսյանը, Արցախի  թեմի  առաջնորդ   Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, պետակաան այրեր, զինվորականներ, զինակից  ընկերներ, հարազատներ  ծաղիկներ    և   ծաղկեպսակ  են   խոնարհել   զորամասում  կանգնեցված   Սպարապետի    կիսանդրուն, որից  հետո  միջոցառումը  շարունակվել  է  ելույթներով:

Միջոցառմանը  Վազգեն  Սարգսյանի  զինակից,   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը՝  խոսելով  Սպարապետի  մասին, ասել է,  որ   նա  ապրել է,  որպես  իր   ժողովրդի  նվիրյալ  զավակ  և  արել  հնարավորը  հանուն    հայրենիքի  ազատության և պաշտպանության, անկախության  ու  բարօրության՝  դառնալով  հայոց  նորագույն  պատմության    կերտողներից,    և  իր  անունը  հավերժ  թողել հայոց հերոսական  տարեգրության  մեջ:
«Վազգեն  Սարգսյանն  այն   ռազմական-քաղաքական  ու  հասարակական  գործիչներից  է, ում  կհիշեն   և՛  սերնդակիցները  և՛  հետագա  սերունդները: Կհիշեն, որպես  անձնազոհ  ու         անձնվեր  ընկերոջ ու  հրամանատարի, որպես  խելամիտ  ու  բանիմաց  ղեկավարի    ու  առաջնորդի, որպես    մեծ  հայրենասերի ու  Սպարապետի: Նա   իր    կատարած   գործերով  ու ապրած  կյանքով   իսկապես  նման  է  լեգենդի, որը   կմնա  դարերում՝  միշտ  ոգեշնչելով   ու  դաստիարակելով  սերունդներին,   տանելով  նրանց  դեպի  նոր  հաղթանակներ: Եվ  այդպես  նա  կշարունակի  իր  ազգանվեր  առաքելությունը, իր   ծառայությունը, որպես  հայրենիքի   հավերժ  զինվոր: Արցախը  միշտ  հիշում  ու  մեծարում է  Վազգեն  Սարգսյանին: Նրա   անմիջական ու  գործուն    մասնակցությամբ    կերտվեցին  մեր  փայլուն  հաղթանակները, կազմավորվեց  պաշտպանության   բանակը, ապահովվեց  մեր  նորանկախ  հանրապետության    կայացումն  ու  զարգացումը: Յուրաքանչյուր   պահի  նա  մեր  կողքին  էր՝  օգնելով  ու  աջակցելով   ցանկացած  հարցի   լուծմանը  և  ցանկացած  ծրագրի  իրականացմանը: Նա  իր  կյանքն   անմնացորդ  նվիրեց  հայրենիքը   հզոր  ու  ծաղկուն, զարգացած ու  բարեկեցիկ   դարձնելու  գաղափարի  իրականացմանը: Նա  միշտ  կենդանի  է,  միշտ  մեզ  հետ է  և  մեր  կողքին»,- ասել է   Բ. Սահակյանը:    
ԱՀ   պաշտպանության   բանակի հրամանատարի անձնակազմի  հետ   տարվող   աշխատանքների  (ԱՀՏԱ) գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան  Բալայանն  իր  խոսքում մասնավորապես    ասել է, որ  Վազգեն  Սարգսյանի  տեղն  ու  դերը     հայ   քաղաքական  կյանքում      շատ  կարևոր  էր:
 
«Վ.  Սարգսյանն  ասպարեզ  եկավ  այն  ժամանակ, երբ     իսկապես  ազգին  պետք  էր  առաջնորդ:  Սպարապետը  նրանցից  մեկն  էր, ով   քայլ առ  քայլ  երկիրը  բարձրացրեց  մի  նոր      աստիճանի»,-նշել է  Վ.  Բալայանը:
 Միջոցառմանը  ելույթով  հանդես  է  եկել   Վազգեն  Սարգսյանի  անունը  կրող   զորամասի  հրամանատար, գնդապետ     Արտյոմ  Առաքելյանը:
 
Նրա  խոսքով՝  Վազգեն  Սարգսյանն  այն  անհատներից  է, ով    բացառիկ  ներդրում  է  ունեցել  հայկական  բանակի  կառուցման    գործում:
 
«Ժողովուրդն  այդ  փաստն  արձանագրել  է  իրեն  բնորոշ  պարզ հանճարեղությամբ՝  Վազգենին  շնորհելով   Սպարապետ  պատվանունը: Բոլորս  գիտենք, որ  Վազգեն  Սարգսյանը  լավ  արձակագիր  էր,  տաղանդավոր  հռետոր   և  խոշոր   պետական  ռազմական  գործիչ: Վ. Սարգսյանի  կերպարում  անթեղված  է   մեր  ժողովրդի  հերոսական  ներկան  և  հավիտենական  պայքարի  գաղափարը: Նրա  ներկայությունը  թևավորում  և  ուժ  էր  տալիս   զինվորականին ու բանվորին, մտավորականին  ու  գյուղացուն՝  նրանց  միավորելով հայրենիքի  փրկության  դրոշի  ներքո:  Նա   միաժամանակ  զինվոր  էր ու  զորավար, առաջնորդ  էր  ու  դիվանագետ, անում էր  հնարավորը  հայության  ապագան  կերտելու     համար: Սպարապետը  երբեք  չի  վազել  փառքի  հետևից:  Նա    չէր   ձգտում  հաճոյանալ  պատերազմի  Աստծուն, այլև    շարունակում էր  նրա  քմահաճ  վերաբերմունքը: Նա  իսկական   ժողովրդական  հերոս  է՝  պարզ, անմիջական  և  անկեղծ: Այժմ, առավել  քան  համոզված ենք, որ  նա  ծնվել  է  առաջնորդելու  և  հերոսանալու  համար»,-մասնավորապես  ասել է  Ա. Առաքելյանը:
 
Ելույթով   հանդես  է  եկել   նաև  զորամասի   զինծառայող, սերժանտ  Գագիկ  Հարությունյանը: Նա     ևս  բարձր  է  գնահատել  Սպարապետի  անձնվեր    գործունեությունը  և  նշել, որ  Վազգեն   Սարգսյանն  իր  և  իր  զինակիցների  համար    հայրենասիրության    վառ  օրինակ է, որի  սխրանքները   պետք   է  միշտ անմար  պահել:

artsakhpress.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10