Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է

30.07.2026 16:41
117

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ):

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:

Սա պատմական ամոթալի իրադարձություն է։

Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել:

2018 թվականից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացված քայլերը, ձևավորել են եկեղեցու նկատմամբ շարունակական պետական ճնշումների պատկեր, որոնց թվում են՝

• եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.),

• Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.),

• «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.),

• քրեակատարողական հիմնարկներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.),

• զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցուն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.),

• Անմահ և Սուրբ Պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.),

• Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025–2026 թթ.),

• բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և սահմանափակող միջոցների կիրառումը (2025–2026 թթ.),

• և այժմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.)։

Անկախ քաղաքական հայացքներից և իրավական գնահատականներից, ակնհայտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից են։ Այդ պատճառով նրանց շուրջ ծավալվող ցանկացած գործընթաց դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից և ունի պատմական, սահմանադրական ու ազգային նշանակություն։

Պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ ճնշումները երբեք չեն եղել միայն անձի դեմ ուղղված գործողություններ. դրանք միշտ անդրադարձել են նաև ազգային համերաշխությանը, հասարակական վստահությանը և պետականության հիմքերին։

Ցավալի է, որ իշխանությունների այս գործողությունների համար պատասխան է տալու ամբողջ հայ ազգը»։

Ադրբեջանի` Ուկրաինային նվիրած 40 տոննա սարքավորումները ՌԴ-ում գնահատում են, որպես թշնամության հերթական փաստ

30.07.2026 17:55

Քթերից կբերեմ. Ինչից է նեղսրտել Խաչատրյանը

30.07.2026 17:52

Միայն միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները. Վեհափառ

30.07.2026 17:40

Հուլիսի 29-ին Մեղրի համայնքը հյուրընկալեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին

30.07.2026 17:19

Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց 1 ամսով

30.07.2026 17:12

Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է

30.07.2026 16:41

Սկսվել է երեք նոր ջրամբարների կառուցման գործընթացը․ Խաչատրյան

30.07.2026 16:15

Ռուսական հաջորդ հարվածը լինելու է վերաարտահանումը և կոնյակի արտահանումը․ Հրայր Կամենդատյան

30.07.2026 15:32

178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու. Factor

30.07.2026 15:13

Սյունիքի մարզի շախմատիստների հաջող ելույթները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարերում

30.07.2026 15:02

Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ

30.07.2026 11:53

6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից

30.07.2026 11:47