«Վեոլիա ջուրը» մտադիր է 14 դրամով բարձրացնել խմելու ջրի սակագինը

03.08.2018 16:17
1216

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է մոտ 14 դրամով ավելացնել խմելու ջրի սակագինը և հաջորդ շաբաթ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այն ճշգրտելու համար։

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 15 տարով տնօրինող այս ընկերությունը առաջարկում է 2019 թվականի հունվարից 1 խմ ջրի արժեքը սահմանել 205.1 դրամ, ներկայումս գործող 191.4-ի փոխարեն։

Սա, ըստ ընկերության, բխում է վարձակալության պայմանագրի կետերից․ ըստ այդմ՝ ոլորտը տնօրինող միակ օպերատորը ամեն տարի պարտավոր է դիմել՝ ճշգրտելու սակագինը, իսկ այն առաջիկա տարիների պետք է միայն աճի՝ իր «պիկին» հասնելով 2022-23 թվականներին, ինչից հետո միայն կնվազի: Այս մասին «Ազատությանը» տված գրավոր պատասխանում հայտնել են ընկերության մամուլի հետ կապերի բաժնից։

Իսկ մինչև այդ, խմելու ջուրը թանկացնելու՝ «Վեոլիայի» այս մտադրությանն առարկել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը։ Դեռ հուլիսի 31-ին, հանդիպելով ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ, Ինեսսա Գաբայանն անթույլատրելի էր համարել սակագնի բարձարցումն ու նշել, որ ընկերության աշխատանքը չի գոհացնում քաղաքացիներից շատերին։

«Մենք ոչ բավարար ենք գնահատում «Վեոլիայի» գործունեությունը, և դրա մասին խոսում են բոլոր այն նամակները, որ ամեն օր մեր փոստով գալիս են: Բողոքներ են թե՛ ջրամատակարարման, թե՛ ջրահեռացման, կեղտաջրերի հետ կապված ոչ սանիտարական վիճակների, թե՛ ինչ֊որ տեխնիկական պայմանների ձգձգելու, դժվարացնելու, նոր հոսքագծերի միացման հետ կապված», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գաբայանը: - «Մի խոսքով՝ այստեղ կառավարման բավականին լուրջ թերացումներ կան»:

Թեև Ջրային տնտեսության պետական կոմիտեն ազդեցության լծակներ չունի «Վեոլիայի» վրա, սակայն Գաբայանն ասում է՝ անընդունելի է պայմանագրում նշված այն կետը, որ համակարգում կորուստները կարող են հասնել 80 տոկոսի։ Նորանշանակ նախագահը վստահ է՝ մեկ օպերատորի կարգավիճակում արդեն 2 տարի աշխատող ընկերությունը կարող էր կրճատել ջրագողության, ապօրինի ջրօգտագործման և ջրի չհաշվառման բազմաթիվ դեպքեր, որոնք ուղղակի ազդում են սակագնի ձևավորևման վրա:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40