Վերաբացվեց Գորիսի քաղաքային պատկերասրահը

19.08.2015 12:54
2280

Գորիսի քաղաքային պատկերասրահը վերանորոգումից հետո բացեց իր դռները: Բացման օրն իր ցուցահանդեսը գորիսեցիների դատին ներկայացրեց նաեւ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Պատկերասրահի եւ ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, հյուրեր Սիսիանից, Կապանից: Բացման արարողության պատիվն ընձեռնված էր քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին եւ Նիկոլ Աղաբաբյանին: Ընտանիքի հետ Գորիս այցելած գեղանկարչի վրձնի վառ գույները ջերմութամբ լցրին ներկաների սրտերը: Այցելուները տպավորված էին, որն էլ դրսեւորվեց նկարչին ուղղված գովեստի եւ շնորհակալական խոսքերում: Սյունիքի մարզպետը ողջունեց համագործակցությունը նկարչի հետ, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Աղաբաբյանին՝ Սիսիանում եւ Գորիսում ցուցահանդեսներ կազմակերպելու համար եւ ծանոթացավ նկարչի գործերին: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն էլ շնորհակալագիր հանձնեց նկարչին, ինչպես նաեւ Գորիսի մասին գիրք:

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40