Վերադարձան մեդալների հարուստ ավարով

03.07.2025 11:39
638

Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Պանտերա» ակումբը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան) հաջողությամբ է հանդես եկել հունիսի 13-15-ը Թբիլիսիում կայացած մարզաձևի բաց առաջնությունում։ Ակումբը մրցավայր էր մեկնել 22 մարզիկով, որոնցից տասնմեկը մրցանակային տեղ է զբաղեցրել։

Նրանցից երեքը՝ 12-13 տարեկանների մրցապայքարում՝ Նանե Հարությունյանը (մինչև 52 կգ քաշային կարգ), Գոռ Շամիրյանը (մինչև 45 կգ քաշային կարգ) և Գոռ Դանիելյանը (մինչև 50 կգ քաշային կարգ) հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և կանգնել պատվո պատվանդանի ամենավերին հարթակին։

Մի այլ առաջնությունում (Խորվաթիայի աշխարհի երիտասարդական լիգա) ակումբի սան Դանիել Մինասյանը 10-11 տարեկանների պայքարում (մինչև 35 կգ քաշային կարգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Երկու դեպքում էլ մրցումներին մասնակցությունը հովանավորել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է հաղթողներին, մրցանակակիրներին և մաղթում նոր հաջողություններ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40